Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

18-ը` որպես ամուսնական տարիք սահմանելու դրական եւ բացասական կողմերը. հոգեբանի եւ ազգագրագետի կարծիքներ

18-ը` որպես ամուսնական տարիք սահմանելու դրական եւ բացասական կողմերը. հոգեբանի եւ ազգագրագետի կարծիքներ

Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար` 18 տարեկանը որպես ամուսնական տարիք սահմանելը ճիշտ քայլ է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ազգագրության եւ հնագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր  ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը:

Եկեղեցին ամուսնական տարիք սահմանել էր 15-16-ը, բայց  մեր պատմության մեջ հայտնի են շատ վաղ ամուսնության դեպքեր, օրինակ` 9, 11, 13, 15 տարեկան, նույնիսկ  դեռ չծնված երեխաներին ամուսնացնում էին, բայց դրա շարժառիթները բոլորովին այլ էին, հիմնականում` քաղաքական,  օրինակ` թշնամիների` թուրքերի, քրդերի առեւանգումներից խուսափելու, աշխատանք գտնելու միջոց էր, հլու, հնազանդ հարս դաստիարակելու գրավական էր: «Այսօր այդ խնդիրները չկան, թեեւ 16-17 տարեկան հասակը համարվում է հասունության շրջան, բայց ոչ հոգեպես ու բարոյապես, որովհետեւ այդ տարիքում աղջիկը պատրաստ չէ կին դառնալու: 18 տարեկանում ամուսնանալը ճիշտ է, որովհետեւ այդ ժամանակ ավարտում են միջին մասնագիտական կրթությունը, ստանում են հասունության վկայական, ձեռք են  բերում որոշակի փորձ, ինքնուրույն մտածելու կարողություն, դաստիարակություն»,- ասաց նա:

Ազգագրագետի խոսքով`  տղայի ընտանիքի համար շատ ձեռնտու է աղջկա փոքր տարիքը, որովհետեւ «այդ դեպքում աղջկան հավի նման տանում են, ինչ ասում են, անում է, այսինքն` որպես ծառի ճյուղ, ինչպես ցանկանում են, իրենց են հարմարեցնում», բայց այդ ժամանակներն անցել են, այժմ  հասարակական, քաղաքական, մշակութային նոր իրավիճակների ստեղծմամբ հրամայական է տարիք սահմանելը:

Նրա խոսքով` ամուսնության համար նվազագույնը 18 տարեկանը կնպաստի նաեւ ամուր հայկական ընտանիքներ կազմելուն:

Իսկ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանի համար կարեւոր է ոչ թե կոնկրետ տարիք սահմանելը, այլ որոշակի սոցիալական ինստիտուտ ստեղծելը, որ 18 տարին բոլորած երիտասարդները հոգեբանական թեստավորում անցնեն` արդյոք պատրա՞ստ են ամուսնության, թե` ոչ: Նրա խոսքով` չպետք է առաջնորդվել միայն սահմանված տարիքով, որովհետեւ այդ տարիքում բազմաթիվ չհասունության դեպքեր կան: Հոգեբանի համար ավելի ցանկալի կլիներ ամուսնության տարիք սահմանել 18-20 տարեկանը: «Այդ տարիքում տեղի է ունենում սեռահասունություն, սկիզբ է դրվում նաեւ հոգեկանի զարգացմանը, կյանքի գիտակցական ըմբռնումը, սոցիալական պատասխանատվությունը, հասունության տեսակետից 18 տարեկանը սահմանելը ճիշտ է, բայց շատ պայմանական է»,- նշեց Ռուբեն Պողոսյանը

Առհասարակ, հոգեբանը նշեց, որ տարբեր ժամանակներում  ամուսնության տարբեր տարիք է սահմանվում` հաշվի առնելով կյանքի երկարակեցությունը եւ մի շարք այլ հանգամանքներ:

Նշենք, որ  Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար պետք է սահմանել միեւնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Հայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի հաստատմանն է ներկայացրել Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին համապատասխան օրինագիծ: Ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը:

Արդարադատության նախարարությունն այս առաջարկը պայմանավորում է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային անհավասարությունը վերացնելու անհրաժեշտությամբ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի որոշ դրույթների վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի որոշ դրույթների վերաբերյալ

2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...

Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԸ հոգեբուժական օգնության և սպասարկման մասին. hapak.am
Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԸ հոգեբուժական օգնության և սպասարկման մասին. hapak.am

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել

Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...

Ընդունարանում պացիենտը կարող է մնալ 2 ժամից մինչև 24 ժամ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգի մասին. iravaban.net
Ընդունարանում պացիենտը կարող է մնալ 2 ժամից մինչև 24 ժամ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգի մասին. iravaban.net

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...

Ծննդկանի առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net
Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net

Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...

ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով
ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով

2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...

Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...

Աշխատավայրում
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...

Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am
Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am

Աշխատող մայերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...

Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները
Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...

ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է
ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել։  Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...

Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am
Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am

«Պետական նպաստների մասին» 22.1-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված է. հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ