Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Հաշմանդամության անվանակարգման ու դասակարգման որոշ հիմնահարցերի մասին

Բանալի բառեր. հաշմանդամություն, անվանակարգում, դասակարգում, չափորոշիչներ

Գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր երկրներում հաշմանդամությունը աճի միտում ունի և հաշմանդամության հիմնահարցերն առկա են բոլոր երկրներում: Խնդրի արդիականությունը որոշվում է հասարակության սոցիալական կառուցվածքում հաշմանդամության նշաններ ունեցող անձանց նշանակալի քանակի առկայությամբ. ՀՀ-ում բնակչության 4.3%-ը հաշվառված հաշմանդամներ են:

 

Հիվանդացության, ժողովրդագրական և այլ ցուցանիշներին զուգընթաց հաշմանդամությունը հանդիսանում է ազգաբնակչության առողջության, աշխատապայմանների, կյանքի, կենցաղի, կենսական միջավայրի հանրագումար, հիմնական բնութագրերից մեկը:

 

Հաշմանդամությունը կախված է բազմաթիվ գործոններից` արտաքին միջավայր, հիվանդացության գործոն, սոցիալ-տնտեսական առանձնահատկություններ, ժողովրդագրական, առողջապահական հիմնարկների գործունեության, տնտեսական, բժշկափորձաքննական ծառայության գործունեության գործոններ:

 

Գրականության տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայումս բավականին մեծ թվով հեղինակներ համարում են, որ առավել մեծ ուշադրություն պետք դարձնել այնպիսի հարցերին, ինչպիսիք են հաշմանդամության անվանակարգումն ու դասակարգումը, ինչպես նաև հաշմանդամության համար մշակված հատուկ չափորոշիչները [12]:

 

Նշված տեսակետից կարևոր է նաև N.E. Mayo et al. [11] կարծիքը: Նրանք մշակել և առաջարկում են մի դասակարգում, որն իր մեջ ներառում է հաշմանդամի առողջական վիճակի ցուցանիշները, հիվանդության գործառնական դրսևորման աստիճանը, կյանքի որակը: Ընդ որում, հաշմանդամների իրական հաշվառման համար առաջարկվում են թվային հատուկ կոդավորված չափորոշիչներ:

 

Հաշմանդամության մասնակի չափորոշիչներ առաջարկել են նաև A. Peeters et al. [13]:

 

Հաշմանդամության դասակարգման, անվանակարգման անհրաժեշտության հարցը քննարկվել է նաև այլ հեղինակների կողմից կատարված աշխատանքներում [9]:

 

Մի շարք աշխատանքներում ավելի շատ արծարծվում է հաշմանդամության չափորոշիչների հիմնահարցը [6]:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ հաշմանդամության համաճարակաբանական ուսումնասիրության կատարելու համար անհրաժեշտ է որպես հիմք ընդունել այնպիսի ցուցանիշներ, որոնք կարող են արտացոլել ինչպես ազգային պրոբլեմները, այնպես էլ հանրային առողջության ոլորտում գոյություն ունեցող իրավիճակը [4]:

 

Այդ տեսակետից կարևորվում է ողնուղեղի վնասվածքներից հաշմանդամության հիմնախնդիրը: A.Benavente et al. [3] նշում են, որ իրենց կողմից ընդունված հատուկ հարցաթերթիկի միջոցով Իսպանիայում հետազոտվել է 243 հաշմանդամի: 90 հոգուց ստացվել է պատասխան: Հեղինակները նշում են, որ հետազոտվածների մի մասը գնահատում է իր վիճակն ավելի վատ, քան իրականում կա: Եզրակացնում են, որ նմանատիպ հարցաթերթիկները կարիք ունեն հետագա կատարելագործման:

 

Գրականության աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ կարծիք ունեն նաև A.Fujiwara et al. [8]:

 

S.F. Tam et al. [19]` հետազոտություններ անցկացնելով Հոնգ-Կոնգում, եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական արատներ ունեցող հաշմանդամները սովորաբար ձգտում են ավելի շատ ի դերև հանել իրենց պակասությունը, քան իրականում այն կա:

 

Անդրադառնալով հաշմանդամության ժամանակ կիրառվող հարցաթերթիկներին H.M. Solli [17] նշում է, որ անգամ օնկոլոգիական հիվանդություններից հաշմանդամների համար ներկայումս աշխարհում կիրառվող չափորոշիչները կարիք ունեն վերանայման: Նման կարծիքի են նաև մի շարք ճապոնական հեղինակներ [18]:

 

Ըստ J.A. Racino [14], S. Arthanat et al. [1] անաշխատունակության և հաշմանդամության դասակարգման կոդավորման համակարգը հնարավորություն կտա միջազգայնացնել հաշմանդամության ցանկացած ազգային դասակարգում և անվանակարգում, գործնականում թույլ կտա բացահայտելու և ուսումնասիրելու ինչպես միջազգային մասշտաբով, այնպես էլ առանձին պետություններում յուրաքանչյուր հաշմանդամի և անաշխատունակի կյանքի ու գործունեության գրեթե բոլոր ուղղություններում և ոլորտներում կատարվող փոփոխությունները, բարձրացնելու հաշմանդամների կենսամակարդակը և հստակեցնելու իրականացվող բարեփոխումների խնդիրները, նպատակները և ակնկալվող արդյունքները:

 

Մի շարք հեղինակների կարծիքով միջազգային մասշտաբով հաշմանդամության անվանակարգման և դասակարգման մշակելն ու կիրառելը հնարավորություն կտա նաև օբյեկտիվացնել մանկական հաշմանդամության, մասնավորապես ցերեբրալ լուծանքների ոլորտում, առողջապահության մարմինների գործունեության չափորոշիչները, տալու դրա գնահատականը [15]: Մանկական հաշմանդամության գնահատման չափորոշիչների առանձնահատկությունների առկայության մասին են նշում է նաև R.J. Simeonsson [17] կողմից կատարված աշխատանքում:

 

R. Imrie [10]` անդրադառնալով, վերլուծելով և գնահատելով առողջության և անաշխատունակության վերաբերյալ միջազգային հանրությանը ներկայացված դասակարգմանը, առաջարկում է այն ներկայումս ընդունել փորձնական ձևով, հետագայում վերափոխելով այն այնպես, որ դասակարգումը կարողանա կոնկրետ ձևով արտացոլել անաշխատունակության նկատմամբ գոյություն ունեցող մոտեցումները: Նման մոտեցման կողմնակից են նաև այլ հեղինակներ [2, 20]:

 

Ուսումնասիրելով անկիլիզացնող սպոնդիլոարթրիտից հաշմանդամության պրոբլեմը A. Falkenbach et al. [7] կոնկրետ այս քանակակազմի համար առաջարկում են չափորոշիչների մի համալիր, որը ներառում է ինչպես հիվանդության, այնպես էլ բուն հաշմանդամության ընթացքին ու հաշմանդամի վիճակին վերաբերվող հարցեր. ձեռքի մատներ–հատակ տարածություն, հիվանդության սկիզբ, տարիք և այլն:

 

L.L. Duan et al. [5] իրենց հետազոտության արդյունքում առաջարկում են Չինաստանում Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններից 60 տարեկան և բարձր հաշմանդամ ճանաչված անձանց հետազոտության արդյունքներից ելնելով մշակել հաշմանդամության դասակարգման նոր չափորոշիչներ: Մասնավորոպես հեղինակները նշում են, որ, ըստ Չինաստանի մարզերից մեկում 1997թ. այս հիվանդությունների տեսակետից կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքների, հաշմանդամ ճանաչվել են համապատասխանաբար Ալցհեյմերի հիվանդությունից 0,4%, իսկ Պարկինսոնի հիվանդությունից` 0,3%:

 

Հաշմանդամության հիմնախնդրի բազմագործունեության և հաշմանդամության հասարակական կյանքի տարբեր պայմաններից կախվածության գնահատումը շատ կարևոր է նրան ձևավորող գործոնների և հաշմանդամության կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված համապատասխան միջոցառումների անցկացման վրա նպատակաուղղված ազդեցության համար:

 

Հաշմանդամության մակարդակի վրա ազդեցություն ունեցող գործոնների շարքում, ըստ գրականության տվյալների, 2-րդ տեղում է առողջապահական և բժշկափորձաքննական ծառայությունների գործունեությունը: Մի շարք երկրներում կատարվում են ներդրումներ` այս օղակի վրա ներգործման միջոցով, հաշմանդամության մակարդակը իջեցնելու նպատակով:

 

Այստեղ շատ էական է նաև այն կոնցեպտուալ մոտեցումը, թե ինչ աստիճանի գործառնական խանգարման հետևանքով և կենսագործունեության սահմանափակման ինչ կատեգորիայի և ինչ խորության դեպքում տվյալ հիվանդին ճանաչել հաշմանդամ, քանզի ՀՀ-ում հաշմանդամությունը արդեն իրավաբանական կարգավիճակ է, իսկ հաշմանդամ անձը գտնվում է պետության կողմից սոցիալական պաշտպանության որոշակի երաշխիքների դաշտում (հաշմանդամության կենսաթոշակ, վերականգնողական պարագաներ, սոցիալական արտոնյալ խմբերի մեջ ներգրավում, հաշմանդամների վերականգնման բազային ծրագրով նախատեսված վերականգնման միջոցների տրամադ‎րում):

 

Գրականություն


  1. Arthanat S., Nochajski S.M., Stone J. The international classification of functioning, disability and health and its application to cognitive disorders, Disabil. Rehabil., 2004 Feb 18;26(4): 235-45.
  2. Battaglia M., Russo E., Bolla A., Chiusso A. et al. International Classification of Functioning, Disability and Health in a cohort of children with cognitive, motor, and complex disabilities, Dev. Med. Child. Neurol., 2004 Feb;46(2):98-106.
  3. Benavente A., Palazon R., Tamayo R., Moran E. et al. Assessment of disability in spinal cord injury, Disabil. Rehabil., 2003 Sep 16; 25(18):1065-70.
  4. Brandsma W., Larsen M., Richard C., Ebenezer M. Inter-rater reliability of WHO disability grading, Lepr. Rev., 2004 Jun; 75(2):131-4.
  5. Duan L.L., Zhang Z.X., Huang J.B., Hong X. Evaluation on the disability weight of Alzheimer's disease and Parkinson's disease in Beijing, Zhonghua Liu Xing Bing Xue Za Zhi, 2003 Mar; 24 (3):220-3.
  6. Dubuc N., Haley S., Ni P., Kooyoomjian J., Jette A. Function and disability in late life: comparison of the Late-Life Function and Disability Instrument to the Short-Form-36 and the London Handicap Scale, Disabil. Rehabil., 2004 Mar 18;26(6):362-70).
  7. Falkenbach A., Franke A., Van der Linden S. Factors associated with body function and disability in patients with ankylosing spondylitis: a cross-sectional study, J. Rheumatol., 2003 Oct;30(10):2186-92.
  8. Fujiwara A., Kobayashi N., Saiki K., Kitagawa T. et al. Association of the Japanese Orthopedic Association score with the Oswestry Disability Index, Roland-Morris Disability Questionnaire, and short-form 36, Spine, 2003, Jul 15; 28(14):1601-7).
  9. Granlund M., Eriksson L., Ylven R. Utility of International Classification of Functioning, Disability and Health's participation dimension in assigning ICF codes to items from extant rating instruments, J. Rehabil. Med., 2004 May;36(3):130-7.
  10. Imrie R. Demystifying disability: a review of the International Classification of Functioning, Disability and Health, Sociol Health Illn., 2004 Apr;26(3):287-305.
  11. Mayo N.E., Poissant L., Ahmed S., Finch L. et al. Incorporating the International Classification of Functioning, Disability, and Health (ICF) into an electronic health record to create indicators of function: proof of concept using the SF-12, J. Am. Med. Inform. Assoc., 2004 Nov-Dec;11(6):514-22.
  12. Osadchikh A.I. Disability and rehabilitation problems in Russian Federation, Med. Tr. Prom. Ekol., 2002;(4):1-4.
  13. Peeters A., Bonneux L., Nusselder W.J., De Laet C., Barendregt J.J. Adult obesity and the burden of disability throughout life, Obes. Res., 2004 Jul; 12 (7): 1145-51.
  14. Racino J.A. Community integration and statewide systems change: qualitative evaluation research in community life and disability, J. Health Soc. Policy., 2002;14(3):1-25.
  15. Rosenbaum P., Stewart D. The World Health Organization International Classification of Functioning, Disability, and Health: a model to guide clinical thinking, practice and research in the field of cerebral palsy, Semin. Pediatr. Neurol., 2004 Mar; 11 (1):5-10.
  16. Simeonsson R.J. Classification of communication disabilities in children: contribution of the International Classification on Functioning, Disability and Health, Int. J. Audiol., 2003 Jul;42 Suppl. 1:S2-8.
  17. Solli H.M. Medical expert assessment, objectivity and justice in disability pension cases, Tidsskr. Nor Laegeforen, 2003 Aug 14; 123 (15): 2072-5.
  18. Suzukamo Y., Fukuhara S., Kikuchi S., Konno S. Validation of the Japanese version of the Roland-Morris Disability Questionnaire, J. Orthop. Sci., 2003;8(4):543-8.
  19. Tam S.F., Chan M.H., Lam H.W. et al. Comparing the self-concepts of Hong Kong Chinese adults with visible and not visible physical disability, J. Psychol., 2003 Jul;137(4):363-72.
  20. Yaruss J.S., Quesal R.W. Stuttering and the International Classification of Functioning, Disability, and Health: an update, J. Commun. Disord., 2004 Jan-Feb;37(1):35-52.
  21. Zhang L., Abreu B.C., Gonzales V., Seale G. et al. Comparison of the Community Integration Questionnaire, the Craig Handicap Assessment and Reporting Technique, and the Disability Rating Scale in traumatic brain injury, J. Head Trauma Rehabil., 2002 Dec; 17(6):497-509.

 

Հեղինակ. Մ.Գ. Վանյան ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, ԵՊԲՀ ՀԿ
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2006 (26), УДК 614.2+616-036.865
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի որոշ դրույթների վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի որոշ դրույթների վերաբերյալ

2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...

Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԸ հոգեբուժական օգնության և սպասարկման մասին. hapak.am
Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԸ հոգեբուժական օգնության և սպասարկման մասին. hapak.am

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել

Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...

Ընդունարանում պացիենտը կարող է մնալ 2 ժամից մինչև 24 ժամ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգի մասին. iravaban.net
Ընդունարանում պացիենտը կարող է մնալ 2 ժամից մինչև 24 ժամ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգի մասին. iravaban.net

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...

Ծննդկանի առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net
Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net

Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...

ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով
ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով

2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...

Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...

Աշխատավայրում
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...

Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am
Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am

Աշխատող մայերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...

Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները
Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...

ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է
ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել։  Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...

Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am
Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am

«Պետական նպաստների մասին» 22.1-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված է. հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ