Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Քիմիական ամորձատումը խնդիրը լուծելու վերջնական տարբերակ չէ...

Քիմիական ամորձատումը խնդիրը լուծելու վերջնական տարբերակ չէ...

Դեկտեմբերի 3-ին «Հայելի» մամլո ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ու դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են «Սեռական բռնություն. իրականությունից մինչև սպեկուլյացիա» թեմայով:

 

Սեքսոպաթոլոգ Վ. Շահրամանյանը նկատել է, որ վերրջին շրջանում ԶԼՄ հաճախ են անդրադառնում մեր հանրապետությունում կատարված սեռական ոտնձգություններին, ինչը` բժշկի ձևակերպմամբ, մեղմ ասած, այդքան էլ հաճո չէ: «Հաճախ տեղեկատվությունը մատուցվում է ուրճեցված: Շատ անգամ էլ պարզապես լրագրողի սուբյեկտիվ կարծիքն է լինում»,-ասել է բժիշկն ու խոսել վերջին շրջանում հանրապետությունում սեռական ոտնձգություններից ամենաաղմկահարույց դեպքերի մասին, որոնք, անշուշտ, գրավել են հանրության ուշադրությունը: Բժիշկն ասել է, որ նախկինում էլ, հավանաբար, մանկապղծության, հերոնտոֆիլիայի դեպքեր գրանցվել են, պարզապես սքողված են եղել. «Վարագույրն աստիճանաբար բացվում է»,- շեշտել է սեռախտաբանը (սեքսոպաթոլոգը):

 

Լրագրողների հարցին, թե ինչ վերաբերմունք ունի վերջին շրջանում սեռական ոտնձգություններ կատարող անձանց` ՀՀ քրեական օրենսգրքի նախատեսված պատժից զատ, ենթարկել քիմիական ամորձատման, Վ. Շահրամանյանը հետևյալն է ասել. «Քիմիական ամորձատումը խնդիրը լուծելու վերջնական տարբերակ չէ: Քիմիական ամորձատումը լիովին չի վերացնում մարդու հակումները, ցանկությունները՝ այս դեպքում ուղղված դեպի երեխան: Սկզբնական շրջանում այս մեթոդը կարող է նույնիսկ ամբողջովին վերացնել սեռական ցանկությունը, քանի որ ամորձիների վերարտադրողական ֆունկցիան լիովին ընկճվում է, բայց հետագայում աստիճանաբար կարող է աճել: Այդ մեթոդը շատ երկրներում կիրառվում է, բայց մինչև հիմա վերջնականապես պարզ չէ` արդյո՞ք սեռական ցանկությունը լիովին կասեցվում է, քանի որ ամորձիները չեն մասնակցում մարդու սեռական ցանկության պրոցեսներին:

 

Իսկ գուցե և, չի բացառվում, որ այդ անձը հետագայում դառնա մոլի խելագար, մոլի բռնաբարող և այլ քայլերի ընդունակ լինի, էլ չեմ ասում՝ առողջական խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ հորմոնների ներարկման արդյունքում»,- ընգծել է Վ. Շահրամանյանն ու հավելել, որ քիմիական անդրոգենները կարող են սիրտ-անոթային հիավնդությունների, ուռուցքային պրոցեսների պատճառ դառնել:

 

Դրամատուրգ Կ. Խոդիկյանն իր խոսքում նշել է, որ օրենքի խստությունը հնարավոր է հակառակ ազդեցություն ունենա. «Փորձը ցույց է տալիս, որքան խիստ է լինում օրենքը, այնքան շատ են հանդիպում հանցագործությունները: Հասարակությունը պետք է զգոն լինի սեռական ոտնձգությունների նկատմաբ և առողջ արձագանք տա այն ամենին, ինչ կատարվում է»: 

 

Վ. Շահրամանյանի դիտարկմանը, թե այսօր, ցավոք, հերոսացվում են կրիմինալ աշխարհի հերոսները, դրամատուրգի արձագանքը հետևյալն էր. «Հեռուստատեսությամբ, համացանցում, իսկապես, քարոզվում են անառողջ տեսարանները: Օրինակ. մոր, տատիկի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, ինչն անընդունելի է»:

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Karen

27.12.2011

Erani sax bjshikner@ linein Vrej Shahramanyani pes xelaci u banimac, 4apvac ev krtvac!!!

Hayk

10.12.2011

Shat chisht a, hamamit em bjshki het, amboxj TV-n brnutyun a.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ