Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Հայաստանում օրենքով կսահմանվեն դոնորների իրավունքները

Հայաստանում օրենքով կսահմանվեն դոնորների իրավունքները

Փետրարի 4-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խորհրդարանականների դատին ներկայացրեց առողջապահությանը վերաբերող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:


Մասնավորապես, առաջին ընթերցմամբ հանձնաժողովին է ներկայացվել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին», «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախարարի խոսքով` «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրինագծի ընդունմամբ օրենսդրական կարգավորման կենթարկվեն արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բոլոր փուլերի հետ կապված հարաբերությունները: Բացի այս, կսահմանվեն արյան և դրա բաղադրամասերի անվտանգության օրենսդրական երաշխիքները, դոնորների և ռեցիպիենտների իրավունքները և պարտականությունները, արյան ազգային ծառայության կազմակերպման իրավական հիմքերը:

Հանձնաժողովը կառավարությանն առաջարկեց քննարկել հեմոպոետիկ ցողունային բջիջներին վերաբերող դրույթները կարագավորել առանձին օրենքով, իսկ «պատվավոր դոնորներ»-ին վերաբերող դրույթները հանել սույն օրինագծից` հետագայում կարգավորել իրավական այլ ակտերով: Նախարար Քուշկյանը նշեց, որ հանձնաժողովի առաջարկությունները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր ներկայացնելու դեպքում:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց քննարկված օրենսդրական փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ գարնանային նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ