ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները
Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ, որտեղ առաջարկվում է ընդամենը 20 րոպեում ամենալավ պրեպարատի օգնությամբ ստանալ գեղեցիկ շուրթեր ամենամատչելի գներով: Անրաժեշտ է նշել, որ շուրթերի կորեկցիան ոչ միշտ է կատարվում շուրթերի ծավալի մեծացման նպատակով: Բացի պացիենտի շուրթերին ծավալ հաղորդելու ցանկությունից կան նաև այլ՝ բժշկական ցուցումներ, օրինակ՝ շուրթերի ասիմետրիայի վերացում, շրթունքին առկա սպիի քողարկում , շրթունքին առկա տարիքային ծալքերի վերացում և այլն:
Թեև ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում կանայք ավելի հաճախ դիմում են մասնագետի շուրթերին ծավալ հաղորդելու նպատակով: Երևի բոլորս էլ տեսել ենք մարդկանց ովքեր կատարել են շուրթերի ծավալի մեծացում և ունեն առանձին վերցրած գեղեցիկ շուրթեր սակայն իրենց դեմքի համար անբնական շուրթեր: Էսթետիկ ցանկացած միջամտության ժամանակ առավել կարևոր է ոչ թե գեղեցիկ շուրթեր կամ գեղեցիկ քիթ ստանալ այլ առավել կարևոր է պահպանել դեմքի ներդաշնակությունը կամ ավելի ներդաշնակ տեսք հաղորդել դեմքին:
Ներդաշնակությունը պահպանելու խնդիր առավել հաճախ առաջանում է այն պացիենտների մոտ ովքեր իրենց սիրելի հոլիվուդյան դերասանուհու դիմանկարով դիմում են բժշկի ցանկություն հայտնելով ունենալ Անջելինա Ջոլիի , Ջեսիկա Ալբայի և այլ հայտնիների նման շուրթեր: Նման պացիենտների պարագայում շատ կարևոր է բժշկի ճիշտ մոտեցումը , պացիենտներին պետք է գրագետ բացատրվի, որ այն ինչ ներդաշնակ է Անջելինա Ջոլիի դեմքին , ներդաշնակ չի լինի իր դեմքին: Ցանկացած միջամտությունից առաջ շատ կարևոր է, որ պացիենտի և բժշկի պատկերացումները համնկնեն միմիանց հետ: Հակառակ պարագայում անգամ ամենագեղեցիկ արդյունքը ստանալու դեպքում եթե դա տարբերվում է պացիենտի պատկերացումներից պացիենտը դժգոհ կմնա կատարված միջամտությունից:
Պացիենտների կողմից ամենաշատ տրվող հարցերից մեկն այն է ,որ եթե ցանկանում է շուրթերի ծավալի փոփոխություն որի դեպքում ծախսվում է ենթադրենք 0,5 մլ պրեպարատ արդյոք հնարովոր չէ վճարել պրեպարատի միայն այդ ծավալի համար: Բժշկության մեջ ամենակարևոր ասպեկտներից եմ համարում ստերիլության ապահովումը և գտնում եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի մեկ պրեպարատը օգտագործել մեկից ավելի պացինետրի համար: Անգամ այն պրեպարատները որոնց կոմպլեկտում առկա են 2 ասեղ չի կարելի ասեղը փոխելով պրեպարատի մնացաց մասը ներարկել մեկ այլ պացիենտի: Դա չի կանխում արյան միջոցով փոխանցվող այնպիսի վիրուսների տարածման հնարավորությունը ինչպիսիք են ՄԻԱՎ_ը , հեպատիտի B_ի, հեպատիտի C_ի վիրուսները:Հետևաբար անկախ որքան պրեպարատ կծախսվի ցանկալի արդյունք ստանալու համար պացիենտը միևնույնն է մինչև 1մլ_ի համար վճարում է նույն գումարը քանի, որ իրենից հետո այդ պրեպարատը ոչնչացվում է:
Հաճախ տրվող հարցերից է անզգայացման մեթոդը: Պացիենտները առավել հաջախ ցանկանում են խուսափել տեղային անեսթետիկներից նախապատվությունը տալով գելերին: Սակայն ավելի նախընտելի է անզգայացումը կատարել տեղային անեսթետիկներով որոնք ներարկվում են միջամտության օջախից որոշ հեռավորության վրա, քանի որ գելերի օգտագործումը նպաստում է ներ- և հետվիրահատական այտուցի մեծացմանը իսկ ադրենալին պարունակող տեղային անեսթետիկները ընդհակառակը կանխում են այտուցի զարգացումը կամ այն դարձնում են մինիմալ:
Որպես կանոն միջամտությունից հետո 2-3 օրից աստիճանաբար անցնում է այտուցը որից հետո կարելի է գնահատել շուրթերի վերջնական տեսքը և անրաժեշտության դեպքում կատարել որոշակի շտկումներ:
Հաճախ տրվող հարցերից է նաև թե որքան ժամանակ է պահպանվում հիալուրոնաթթվի ազդեցությունը:Իհարկե դրա վրա ազդում են մի շարք գործոններ պրեպարատի տեսակը,պացիենտի կենսակերպը, երկրի կլիմայական պայմաններիը, որտեղ պացիենտը ապրում է , անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, աշխատանքի բնույթը և մի շարք այլ գործոններ:Սովորաբար առաջին անգամ պրեպարատը ներարկելուց հետո արդյունքը պահպանվում է 4-6 ամիս, որից հետո յուրաքանչյուր հաջորդ ներարկման ժամանակ այդ ժամկետը երկարում է:Ինչպես ցանկացած բժշկական միջամտություն շուրթերի ձևի և ծավալի փոփոխությունը ևս պարունակում է ռիսկեր , ինչից ոչ ոք անկախ գիտելիքներից և փորձից ապահովագրված չէ:Այդ ամենը ևս պետք է հանգամանալից ներկայացվի պացիենտին և միայն փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորվելուց հետո կատարվի միջամտություն:
Իհարկե ինչպես ցանկացած բժշկական միջամտություն առկա են նաև որոշակի հակացուցումներ դրանցից են՝
- օրգանիզմում առկա սուր պրոցեսներ
- քրոնիկական հիվանդությունների սրացումներ
- բերանի լորձաթաղանթի հիվանդություններ
- հերպես
- պրեպարատի կոմպոնենտների նկատմամբ ալերգիաներ
- արյան հիվանդություններ
- հղիություն և լակտացիայի շրջան
- 18 տարեկանից փոքր տարիքը
Իհարկե այս հակացուցումների մի մասը հարաբերական հակացուցումներ են այսինքն խնդիրը վերացնելուց հետո կարելի է կատարել միջամտությունը:
Միջամտությանը նախորդող օրերին անրաժեշտ է խուսափել ալկոհոլի , արյան մակարդելության վրա ազդող պրեպարատների օգտագործումից:
Միջամտության օրը նախքան բժշկին այցելելը գերադասելի է հրաժարվել շպարի օգտագործումից: Միջամտությանը հաջորդող 12 ժամվա ընթացում անրաժեշտ է հրաժարվել շպարի օգտոգարծումից միջամտության հատվածում, ինչպես նաև մի քանի օր հրաժարվել տաք սննդի, ծխախոտի օգտագործումից , խուսափել արևայրուք ընդունելուց , ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, համբուրվելուց:
Միջամտությունից հետո ցավերի առկայության պարագաոյում օգտագործել միայն բժշկի նշանակած ցավազրկող միջոցները:Բժշկության մեջ չպետք է գործեն բիզնեսի կանոնները, մրցակցության մեջ պետք է հիմնվել միայն որակի վրա և երբեք ոչ ծառայության գնի: Այսօր առկա է պրեպարատների լայն տեսականաի սակայն միշտ անրաժեշտ է աշխատել բարձրակարգ պրեպարատներով , այնպիսի միջավայրում որտեղ կարելի է իդեալական պահպանել ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնները , գնահատել պացիենտի ցանկությունները և դրան հասնելու հնարավորությունները , գնահատել պացիենտի հոգեհուզական վիճակը:Շատ հաճախ պացիենտները հարցնում են թե ինչպես է ստացվում, որ նույն ծառայությունը մատուցվում է այդքան իրարից տարբերվող գներով: Այդ հարցին պատասխանելու համար անրաժեշտ է հաշվի առնել վերը նշված գործոնները , որոնք ազդում են ծառայության արժեքի վրա և ստանալ միայն բարձրակարգ բժշկական ծառայություններ: Միայն վերը նշված պայմանների պահպանման պարագայում է, որ կարելի է հասնել ցանկալի արդյունքի թե պացիենտի և թե բժշկի համար:
23.04.2019
Կարդացեք նաև
CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...
18.09.2023
Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...
03.10.2016
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
29.09.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...
15.09.2016
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...
14.09.2016
Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...
05.09.2016
Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...
01.09.2016
Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...
08.07.2016
Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...
31.05.2016
Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...
18.05.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ