Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները. news.am

Ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները. news.am

Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի երիտասարդ են երեւում: Այդ մասին հայտնում են  King's College London-ի գիտնականները:

Սիմոն Ռիբերոն նշել է, որ գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ ակնեից տառապող մարդկանց մաշկն ավելի դանդաղ է ծերանում, քան իդեալական, խնդիրներ չունեցող մաշկը. մասնավորապես, ակնեո ունեցող մարդկանց մոտ զգալիորեն ավելի ուշ են կնճիռներ հայտնվում:

Նոր հետազոտությանը երկվորյակ կանանց 1205 զույգ է մասնակցել, որոնց մեկ քառորդը պզուկներ է ունեցել: Հեղինակները պարզել են, որ նրանք, ովքեր ակնեով են տառապել, ավելի երկար տելոմերներ են ունեցել: Տելոմերները տեղադրված են քրոմոսոմների վերջում եւ տարիքի հետ դրանք կարճանում են: Ենթադրվում է, որ առավել երկար տելոմերներով մարդիկ ավելի դանդաղ են ծերանում, քան նրանք, ում մոտ դրանք կարճացած են: Շատ գիտնականներ այսօր աշխատում են տելոմերների կարճացումը դանդաղեցնելու միջոցների վրա, ինչը տեսականորեն կարող է կանգնեցնել ծերացումը:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են գեներից մեկը, որը վերահսկել է եւ տելոմերների երկարությունը, եւ պզուկների ի հայտ գալը:  Նրանք ցույց են տվել, որ ակնեով տառապող մարդկանց մոտ դանդաղած է եղել P53 ազդանշանային ուղու ակտիվությունը, որը գործարկվում է ապոպտոզի գործընթացում: Հենց ապոպտոզի, այսինքն` բջիջների ծրագրված մահացության հետեւանքով է տեղի ունենում տելոմերների կարճացումը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medkrug.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ