Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am

Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am

Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն  Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող 12 կամավոր է մասնակցել: Հիվանդները JAK-կինազայի ռուկսոլիտինիբ պաշարիչ են ընդունել եւ դեղի ընդունման  3-6 ամսվա ընթացքում հիվանդների 75 տոկոսի մոտ վերականգնվել է նախկինում կորցրած մազածածկույթի մոտավորապես 90 տոկոսը: Մինչ այդ միջոցն արդեն փորձարկվել էր կենդանիների վրա:

Բժիշկ Ջուլիան Մակեյ-Ուգգանը ենթադրում է, որ JAK-կինազայի պաշարիչը գուցե առաջին արդյունավետ միջոցն է օջախային ալոպեցիայի դեմ:  Ի դեպ, նոր միջոցը նաեւ թերություններ ունի. դրա ընդունումը դադարեցնելուց հետո մազերը դարձյալ սկսել են թափվել, չնայած` ոչ նույն չափով, ինչպես մինչեւ ռուկսոլիտինիբի կուրսը: Այդ հետազոտության մասին հայտնում է Journal of Clinical Investigation/Insight ամսագիրը:

Մեկ այլ հետազոտական խումբ JAK-կինազայի մեկ այլ պաշարիչ է փորձարկել` տոֆացիտինիբ դեղը: Այն եւս արդյունավետ է եղել, չնայած ավելի փոքր թվով հիվանդների է օգնել. բարելավումներ դիտարկվել են հիվանդների 32 տոկոսի մոտ (նրանց մազածածկույթը վերականգնվել է մոտավորապես 50 տոկոսով): Ինչպես ռուկսոլիտինիբի դեպքում, դեղի ազդեցությունն այնքան էլ երկարատեւ չի եղել. դեղի ընդունումը դադարեցնելուց 8.5 շաբաթ անց հիվանդները դարձյալ սկսել են մազեր կորցնել:

Հիվանդները լավ են տարել երկու դեղը, դրանք կողմնակի հետեւանքներ չեն առաջացրել: Հիմնական բարդացումը եղել է իմունիտետի նվազումը եւ, հետեւաբար, հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը:

Նշենք, որ JAK-կինազայի պաշարիչներն արդեն հավանության են արժանացել ոսկրածուծի քաղցկեղի, ինչպես նաեւ ռեւմատոիդ հոդացավի բուժման համար: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս դրանք սկսեն կիրառվել նաեւ ճաղատացման դեմ պայքարում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. k33.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ