Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Գիտնականները գտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը. 1in.am

Գիտնականները գտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը. 1in.am

EurekAlert! կայքի փոխանցմամբ՝ Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի կենսաբաններն օգտագործել են վիտամին՝ ցողունային բջիջների երիտասարդացման համար, որոնք վերականգնում են վնասված հյուսվածքները, սակայն տարիքի հետ կորցնում են իրենց ունակությունը:

Բջիջների գործառույթի վերականգնման բանալին միտոխոնդրիաներն են: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում: Գիտնականներին հաջողվել է երկու տարեկան մկան ցողունային բջիջներում վերականգնել միտոխոնդրիայի գործառույթը, ինչն իրականացվել է ռիբոզիդի նիկոտինամիդի օգնությամբ, որն իր կառուցվածքով նման է B3 վիտամինին ու NAD+ կոֆերմենտի նախորդն է:

Արդյունքում մկների մոտ ուժեղացել է մկանային հյուսվածքների վերականգնումը, և նրանք ավելի երկար են ապրել՝ համեմատած ռիբոզիդ չստացած կրծողների հետ: Հետազոտությունը համանման արդյունք է ցույց տվել գլխուղեղի ու մաշկի ցողունային բջիջների վրա: Անգամ մեծ չափաքանակով ռիբոզիդի ընդունումից չի գրանցվել որևէ բացասական հետևանք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ