Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Գիտնականները դեմքի մաշկի երիտասարդացման միջոց են գտել. 1in.am

Գիտնականները դեմքի մաշկի երիտասարդացման միջոց են գտել. 1in.am

Բրիտանացի և ամերիկացի գիտնականները կարծում են, որ գտել են դեմքն արդյունավետորեն երիտասարդացնելու գաղտնիքը: Այն է՝ «քնած» ցողունային բջիջներն արթնացնելը, որոնք կարող են արդյունավետորեն փոխել ծերացած մաշկը: Այս մասին հայտնում է healthyliving.com.ua-ն:

Համակարգչային մոդելը հնարավորություն է տվել եզրակացնել, որ տարիքի հետ մարդը կորցնում է մաշկի ցողունային բջիջներն ակտիվացնելու ունակությունը, որոնք կարող են վերականգնել ու երիտասարդացնել մաշկը:

Մաշկի ամենաստորին շերտում գտնվող ցողունային բջիջները տարիքի հետ դադարում են կիսվել և նոր բջիջներ արտադրել, որն էլ առաջացնում է ծերացմանը բնորոշ գործընթացը:

Սակայն այդ բջիջները հնարավոր է արթնացնել միայն մաշկը վնասվելու կամ մյուս հասուն բջիջների ընդհանուր թվի նվազելու դեպքում: Հետևաբար, տեսականորեն հնարավոր է մշտապես երիտասարդացնել մաշկը ցանկացած հանգամանքում:

Սակայն գիտնականները դեռ պետք է ավելի լավ հասկանան մաշկի ցողունային բջիջերի քնելու և արթնանալու գործընթացը, որ կարողանան դրանք վերահսկել: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել երիտասարդացման արմատապես նոր մեթոդների մասին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.justlady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ