Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Ուսումնասիրողները գրեթե ավարտել են ճաղատության դեմ պայքարի նոր մեթոդի մշակումը. 1in.am

Ուսումնասիրողները գրեթե ավարտել են ճաղատության դեմ պայքարի նոր մեթոդի մշակումը. 1in.am

Մադրիդի Քաղցկեղի ուսումնասիրության ազգային կենտրոնի մասնագետները հակաբորբոքային դեղորայքը մկների վրա փորձարկելիս պատահաբար բացահայտում են արել: Նրանք նկատել են, որ կրծողների մոտ սկսել է նոր մորթի աճել: Մասնագետները որոշել են գտնել դրա պատճառները: Պարզվում է, որ մորթին սկսել է աճել բորբոքումները և մեռած հյուսվածքները վերացնելու նպատակով ներարկումների շնորհիվ, փոխանցում է The Daily Mail-ը:

 

Գիտնականների խոսքերով՝ մակրոֆագերն ակտիվացնում են ցողունային բջիջները, որոնք պատասխանատու են մազերի աճի համար: Դա նշանակում է, որ մազերի ֆոլիկուլները հնարավոր է խթանել առանց մազերի փոխպատվաստման, որը 7500 դոլար արժե: Նախկին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մազերի աճը խթանում են նաև մաշկի հատուկ ազդանշանները, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ բջիջներն են պատասխանատու դրա համար:

 

Մասնագետները մանրամասն ուսումնասիրել են կապը ցողունային բջիջների և իմունային համակարգի բջիջների միջև: Դեղորայքը համապատասխան բջիջներին հասցնելու համար մասնագետները փոքրագույն մասնիկներ՝ լիպոսոմներ են օգտագործում: Մակրոֆագերի ակտիվացման դեպքում մազերը սկսել են աճել, իսկ դրանց ճնշման ժամանակ մազերի աճը սկսել է դանդաղել: Չնայած հետազոտությունն անց է կացվել մկների վրա, գիտնականները կարծում են, որ իրենց հետազոտության շնորհիվ ճաղատացման դեմ նոր միջոց կստեղծվի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ