Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Ֆրանսիացիները մտադիր են կենդանի խխունջներն օգտագործել որպես կոսմետիկա

Ֆրանսիացիները մտադիր են կենդանի խխունջներն օգտագործել որպես կոսմետիկա

Հայտնի է, որ ֆրանսիացիները խխունջներ շատ են սիրում, հատկապես, տապակած եւ սխտորած: Սակայն Շամպանիոլ համայնքից ֆերմեր Լուի Մարի Գեդոնը գտնում է, որ այդ էակներին ավելի լավ է կենդանի թողնել, քանի որ նրանց արտադրած լորձունքը չափազանց օգտակար է մաշկի համար, հաղորդում է Reuters-ը: Այն, ըստ 47-ամյա ֆերմերի, հագեցած է կոլագեններով, հակաբիոտիկներով եւ այնպիսի միացություններով, որոնք նպաստում են մաշկի բջիջների վերականգնմանը եւ հեռացնում են կնճիռները: Նա լորձունքի հավաքման գաղտնի տեխնոլոգիա է մշակել եւ «սպառնում է» առաջիկայում «խխունջային հեղափոխություն» կատարել կոսմետոլոգիայի բնագավառում: Նա հաջորդ տարի նախատեսում է հավաքել 15 տոննա լորձունք: Ֆերմերը խխունջներ է բուծում ավելի քան 25 տարի, վերջին երեք տարում նա հավաքել է ձեքռով, սակայն հիմա ավտոմատացված տեխնոլոգիա է մշակել: Այդ նախագծի մեջ Գոդոնն ավելի քան 170 հազար դոլարի ներդրում է կատարել: Խխունջների լորձունքն օգտագործվում է Ասիայում եւ Հարավային Ամերիկայում վաճառվող կոսմետիկական արտադրանքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. rewalls.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ