Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Կոսմետոլոգի խորհուրդները. արհեստական թարթիչներ

Կոսմետոլոգի խորհուրդները. արհեստական թարթիչներ

Գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցիչ երազում է փարթամ, երկար թարթիչների մասին: Դրանց ավելի մեծ ծավալ եւ երկարություն հաղորդելու տարբերակներից մեկը սեւաներկն է:

 

Կարելի է նաեւ ավելի շքեղ միջոց փորձել. արհեստական թարթիչներ: Կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը կպատմի այն մասին, թե ինչպես կարելի է դրանց օգնությամբ հայացքն անճանաչելի դարձնել:

 

1. Հարկավոր է մատիտով ընդգծել աչքերը: Աշխատեք գիծը տանել թարթիչների արմատներին հնարավորինս մոտ: Այդ կերպ մենք չորացնում ենք մաշկը եւ այն պատրաստում սոսնձելու: Հիշեք, որ մատիտը չպետք է հեղուկ լինի: Այն երկար է չորանում եւ սոսինձ քսելիս կարող է տարածվել:

 

2. Փորձեք թարթիչները: Ինչպե՞ս այդ անել: Պարզապես այն հենեք ձեր սեփական թարթիչներին, քանի որ հնարավոր է՝ արհեստական թարթիչները երկար են, եւ հարկավոր է երկու կողմից կտրել դրանք: Այնուհետեւ եւս մեկ անգամ փորձեք եւ կտրեք մյուսը: Հետեւեք, որ դրանք միանման լինեն:

 

3. Բացեք սոսինձը եւ վրձնով քսեք արհեստական թարթիչների հիմքին: Աշխատեք այդ անել հավասարաչափ բարակ շերտով: Փոքր-ինչ չորացրեք սոսինձը:

 

4. Զգուշորեն թարթիչները մոտեցրեք աչքերին, դրեք մատիտով արված գծին եւ վերեւից սեղմեք ձեր թարթիչներին:

 

5. Թարթիչները սեղմեք մեջտեղի հատվածից դեպի եզրերը, մի քանի րոպե այդպես պահում: Հետո փայտիկով եւս մեկ անգամ դրանք սեղմեք սոսնձին:

 

6. Ուշադիր դիտեք արդյունքը: Եթե ամեն ճիշտ եք արել, անցեք մյուս աչքին:

 

7. Հիմա ամբողջացնում ենք թարթիչների ձեւավորումը: Հեղուկ մատիտով սոսնձված թարթիչների վրա գիծ արեք: Այդ կերպ կարող եք թաքցնել սոսնձի գիծը եւ թարթիչներն ավելի բնական դարձնել:

 

8. Այնուհետեւ սեւաներկ քսեք՝ աշխատելով, որ արհեստական եւ բնական թարթիչները «խառնվեն» միմյանց եւ միեւնույն ծավալն ու գույնն ունենան:

 

9. Աչքերի հարդարումն ավարտում ենք ստվերաներկ քսելով, բայց չափը չենք անցնում: Հիմա ձեր աչքերն ավելի արտահայտիչ են:

 

10. Արհեստական թարթիչների ամրությունը ստուգելու համար ատամմաքրիչով զգուշությամբ շարժեք թարթիչների հիմքը. այն պետք է անշարժ լինի: Եթե զգում եք, որ ամուր չէ, կարող եք փայտիկով մի փոքր սոսինձ ավելացնել եւ սպասել, մինչեւ չորանա:

 

Աշխատեք արհեստական թարթիչները գիշերը չթողնել աչքերին: Սոսինձը քիմիական տարրեր է պարունակում, որոնք վնասակար են աչքերի համար: Այդ պատճառով հնարավորության դեպքում այն հանեք, ինչի համար կարող եք օգտագործել դիմահարդարումը մաքրող միջոց: Փոքր-ինչ սպասելուց հետո սոսինձը կփափկի եւ կկարողանաք հեշտությամբ հանել թարթիչները: Խնամքով օգտագործելու դեպքում կարող եք դրանք օգտագործել մի քանի անգամ՝ այդ կերպ ձեր հայացքը դարձնելով ավելի արտահայտիչ եւ գրավիչ:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ