Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Քիթ, ականջների լոշտակություն, մեծ ու փոքր կուրծք. հայերը պայքարում են

Քիթ, ականջների լոշտակություն, մեծ ու փոքր կուրծք. հայերը պայքարում են

Պլաստիկ միջամտության օգնությանը դիմողների քանակը Հայաստանում վերջին շրջանում բազմապատկվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ''Երևան'' բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Կարեն Մանվելյանը: Նրա ներկայացմամբ` հայերը ավելի շատ էսթետիկ վիրաբուժական միջամտությունների են դիմում, որոնցից գերակշռող է հատկապես քթի վիրահատությունը: Շատերն էլ ձեւափոխում են շուրթերը, ականջների թեքությունը, ծռվածությունը, լոշտակությունն են ուղղում:  

 

Բժիշկը նշեց, որ հայուհիները բավական հաճախ են դիմում կրծքի պլաստիկ վիրահատությունների: ''Եվ մեծացնելու, և փոքրացնելու նպատակով են դիմում, սակայն դրանք քանակով զիջում են մյուսներին'',-ասաց նա:

 

Մանվելյանը պլաստիկ վիրահատությունների քանակի ավելացումը պայմանավորում է նախ և առաջ հիվանդների տեղեկացվածությամբ: Բացի այդ, բարձրացել է վիրահատությունների որակը: Հարցին, հնարավոր է` պլաստիկ վիրահատությունից հետո սպասված արդյունքը չստացվի, վիրաբույժը պատասխանեց. 

 

''Վտանգ կա այնքանով, ինչքանով որ վտանգ կա ցանկացած վիրաբուժական միջամտության դեպքում, հնարավոր է հաջող չստացվի, բայց հիմնականում համընկնում են բժիշկների ու հիվանդների պատկերացումները'': 

 

Վիրաբույժը նկատեց, որ վերջերս հատկապես շրջանների բնակիչներն են դիմում պլաստիկ միջամտությա:

Սկզբնաղբյուր. http://henaran.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ