Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Պլաստիկ վիրաբուժության հինգ առեղծվածները

Պլաստիկ վիրաբուժության հինգ առեղծվածները

Վերջին ժամանակներս պլաստիկ վիրահատությունն ավելի հայտնի է դարձել: Այնուամենայնիվ, այս կապակցությամբ կան որոշակի մոլորություններ: Ինչպես հաղորդում է Raut-ը, առաջին առեղծվածն այն է, որ լիպոսակցիան նիհարելու արդյունավետ միջոց է: Չնայած այն ենթադրում է օրգանիզմից ճարպի հեռացում, բայց նախատեսված է մարմնի խնդրահարույց հատվածներից ճարպի հեռացման համար:

 

Երկրորդ առեղծվածը. մարդիկ կարծում են, որ կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժությունը նույնն են: Իրականում, սակայն, կոսմետիկ վիրաբուժությունը շատ ընդհանուր տերմին է: Այն կարող է վերաբերել նաև ակնաբուժության ոլորտի վիրաբուժությանը:

 

Շատերը կարծում են, որ պլաստիկ վիրաբուժությունն առանց սպիների վիրաբուժություն է: Իրականում դա այդպես չէ, ուղղակի բժիշկները ջանում են, որպեսզի սպիներ որքան հնարավոր է քիչ մնան:

 

Հերթական առեղծվածը. լիպոսակցիայից հետո ճարպերը կարող են մարմնի այլ մասերում հայտնվել: Եթե ճարպը հայտնվում է այս ընթացակարգից հետո, ապա դա լիպոսակցիայի հետևանք չէ: 

 

Լիպոսակցիայի ժամանակ ճարպային հյուսվածները հեռացվում են օրգանիզմից, սակայն այն ճարպային հյուսվածքները, որ մնում են, կարող են մեծանալ: Մյուս կողմից հարցն ունի նաև հոգեբանական բնույթ: Օրինակ, կինը, որը լիպոսակցիա է կատարել ազդրերի շրջանում, դրանից հետո կարող է մտածել, որ ձեռքերը հաստ են:

 

Ամենատարածված առեղծվածներից մեկն էլ այն է, որ միայն բարձր գինն է խոչընդոտում պլաստիկ վիրահատության դիմելուն: Իրականում բազմաթիվ հակացուցումներ կան այս ընթացակարգերի համար, որոնք կապված են առողջության հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ