Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Ինչպես հեշտությամբ լքել անկողինը առավոտյան. վարժություններ

Ինչպես հեշտությամբ լքել անկողինը առավոտյան. վարժություններ

Արթնանալ ձմեռային մռայլ առավոտները շատ բարդ է: Իսկ այ առավոտյան մարմնամարզություններ կարող են անել հատուկենտերը: Բայց եթե ստիպեք ձեզ ընդամենը մի քանի վարժություններ անել, ձեր տոնուսն անմիջապես կբարձրանա, և հեշտությամբ կկարողանաք տրամադրվել աշխատանքային օրվան:

 

Սկզբի համար լավ երաժշտություն միացրեք, բայց մի փոքր աշխույժ:

 

Վարժություն 1

 

Հրումներ կատարեք գետնից այնքան, ինչքան կարող եք: Գերլարվածություն սրտին պետք չէ առավոտյան: Հանգստացեք 30 վայրկյան: Արեք ավելի շատ հրումներ, քան առաջին անգամ: Հանգստացեք ևս 30 վայրկյան: Իսկ հիմա ցույց տվեք առավելագույն արդյունք: Արեք, որքան հնարավոր է շատ հրումներ:

 

Վարժություն 2

 

Պառկեք գետնին: Բարձրացրեք ոտքերը' չծալելով ծնկները: Այնքան բարձրացրեք, որ ոտքերը գետնի հետ կազմեն մոտ 30˚-ի անկյուն: Ուսերն ու մեջքը չկտրեք գետնից: Այս դիրքով մնացեք մոտ 1 րոպե: Հանգստացեք 30 վայրկյան:

 

Կատարելով այս վարժությունները' դուք րոպեական կզգաք աշխուժությունն ու էներգիայի հոսքը:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ