Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Ճապոնական ընկերությունն ստեղծել է դեմքի` աշխարհում ամենաթանկարժեք քսուկը

Ճապոնական ընկերությունն ստեղծել է դեմքի` աշխարհում ամենաթանկարժեք քսուկը

Ճապոնական Cle de Peau Beaute ընկերությունը ստեղծել է դեմքի ամենաթանկ քսուկն աշխարհում, որի 50 գրամն արժե 13 հազար դոլար, գրում է Yahoo News-ը:

Պարբերականը համեմատության համար նշում է, որ շքեղ քսուկի յուրաքանչյուր գրամն 5 անգամ ավելի թանկ է, քան ոսկունը:

La Crème անվանումով ապրանքատեսակը վաճառքի կհանվի սեպտեմբերի 21-ին ` ընկերության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ: Սակայն դրա քանակը խիստ սահմանափակ է լինելու` ընդամենը 3 տուփ:

«Սովորաբար մենք մեր արտադրանքը նման սահմանափակ քանակով չենք թողարկում, սակայն այս դեպքում թանկարժեք քսուկների 3 տուփերը խորհրդանշական են և կապված են ընկերության հիմնադրման 30-ամյակի հետ»,- նշել է Cle de Peau Beaute-ի խոսնակ Մեգումի Կինուկավան:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ