Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Կենդանիները հուշում են՝ ինչպես պայքարել մազաթափության դեմ

Կենդանիները հուշում են՝ ինչպես պայքարել մազաթափության դեմ

Գիտնականները շատ մոտ են տղամարդկանց մազաթափության խնդիրը լուծելուն: Այս հարցում նրանց օգնել են կենդանիների ուսումնասիրությունները, որոնք ձմռանն իրենց հին մազերը փոխարինում են նորով:

Կենդանիների մազերի աճը կապված է մաշկի տակ գտնվող հորմոնների և այն ազդանշանների հետ, որոնք գալիս են մարմնի այլ մասերից: Այս ազդանշանները տարբերվում են` կախված ժամանակաշրջանից: Այդ պատճառով ցուրտ եղանակին կենդանիների մազերն ավելի հաստ են դառնում:

Ըստ doctors.am-ի՝ բժիշկ Չենգ-Մինգ Չիոնգը Հարավային Կալիֆորնիայի համալսարանից ասում է, որ այս մեխանիզմը կարելի է օգտագործել մարդկանց մազաթափության խնդրի լուծման համար: Մազի ֆոլիկուլի ցողունային բջիջն ընկալում է ոչ միայն հենց բջջի ազդանշանները, այլև` արտաքին միջավայրից եկող ազդանշանները:

Մազի ֆոլիկուլը խթանելու փոխարեն կարելի է փոխել այն միջավայրը, որը շրջապատում է ֆոլիկուլը: Այդպես կձևավորվեն արտաքին ազդանշաններ, որոնք աշխատում են կենդանիների մոտ: Մարդու մոտ էվոլյուցիայի ընթացքում դրանք կորել են: Այսինքն, պետք է նորից «հիմք» նախապատրաստել մազերի աճի համար:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ