Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Հայտնաբերվել է գենետիկ մուտացիա, որն առաջացնում է մազերի չափից դուրս աճ

Հայտնաբերվել է գենետիկ մուտացիա, որն առաջացնում է մազերի չափից դուրս աճ

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները և հետազոտողները Ճապոնիայի և Չինաստանի գործընկերների հետ միասին հայտնաբերել են յուրահատուկ գեն, որը պատասխանատու է մարդու ողջ մարմնի մազածածկույթի չափից դուրս աճին:

 

Ինչպես հետազոտողներն են ասում, հայտնագործությունը թույլ կտա մշակել ոչ միայն մազերի արագ աճի , այլ նաև ճաղատացման բուժման նոր ուղիներ: Առայժմ միանշանակ եզրահանգում չկա, սակայն համարվում է, որ մազերի աճի համար պատասխանատու գեները քրոմոսոմային շղթայում հատուկ տեղ ունեն: Մասնավորապես, եթե դրանք օգտագործեն նոր դեղորայքի մեջ, ապա հնարավոր է ոչ միայն զգալիորեն արագացնել մազերի աճը, այլև բուժել մարդկանց, ովքեր ճաղատանալու խնդրի առաջ են կանգնած: Հատկապես խնդիրը հրատապ է տարիքով տղամարդկանց և գենետիկ ու հորմոնալ խախտումներ ունեցող կանանց մոտ, որոնց քանակը, ցավոք, տարեց-տարի ավելանում է:

 

Հետազոտողները ենթադրում են, որ ԴՆԹ-ի և քրոմոսոմների «լրացուցիչ» հերթականությունների մեջ ակնհայտ է SOX3 գենի ներառումը ԴՆԹ-ի այն հատվածների շրջանում, որն ապացուցում է դրա մասնակցությունը մազերի աճի գործընթացին: SOX3-ը ամենահավանական թեկնածուն է մազերի աճի հորմոնի դերում, քանի որ այս գեների ընտանիքի մյուս անդամները, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, նույնպես մասնակից են մազերի աճին:

Սկզբնաղբյուր. Medicalxpress
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ