ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում 25 տարվա պատմություն ունի. Առաջին անգամ բութ մատ է վիրահատվել
Այսօր Հայաստանում գործող պլաստիկ վիրաբույժները չնայած ունեն բարձր որակավորում, բայց իրենց առաջ խնդիր են դրել «կոորդինացվել աշխարհում զարգացող բոլոր պրոցեսներին, քանի որ անընդհատ սովորելու կարիք ունենք»: Տեսակետը Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, էրեբունի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանին է, ով այսօր իր գործընկերների հետ Պլաստիկ վերականգնողական և Էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) և պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնֆեդերացիայի(IPRAS) հրավիրած AAPRAS-ի III միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպեցին լրագրողներին:
Ա. Հովհաննիսյանը փաստեց, մարդիկ ավելի շատ շփվում են պլաստիկ վիրաբուժության էսթետիկ մասի հետ, սակայն այն շատ ավելի կարևոր երկրոդ մասն էլ ունի` ռեկոնստրուկտիվը: Ներկայացնելով Հայաստանում պլաստիկ վիրաբուժության պատմությունը` Ա.Հովհաննիսյանը հիշեցրեց, որ պլաստիկ վիրաբուժությունն այստեղ 25 տարվա պատմություն ունի:
«Առաջին պլաստիկ վիրաբուժությունը 1980-ականներին է եղել` Միքայելյան ինստիտուտում: Առաջին անգամ բութ մատի պլաստիկ վիրահատություն արվեց, հետո եղավ Սպիտակի երկրաշարժը, ապա Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմական գործողություններն ու բնական աղետները հիմք են դնում այնպիսի հիվանդությունների, որոնք պլաստիկ վիրաբուժության կարիք ունեն»,- ասաց նա:
Բժիշկի ներկայացմամբ, Հայստանի 3 խոշոր բաժանմունքներում` Երևանի թիվ մեկ կլինիկայում, Քանաքեռ-Զեյթունի հիվանդանոցում, Էրեբունի բժշկական կենտրոնում է պլաստիկ վիրաբուժություն կատարվում: Իսկ երկրում ընդամենը երկու ամբիոններ կան, որ պլաստիկ վիրաբույժներ են պատրաստում` Բժշկական համալսարանում ու Առողջապահության ազգային ինստիտուտում:
Նշենք, որ համաժողովը կընթանա հունիսի 28-ից 30-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են աշխարհի 20 երկրների 150 պլաստիկ վիրաբույժներ: Համաժողովի շրջանակներում նախատեսվում է միջազգային փորձագետների 6 դասախոսություններ` 7 սեկցիաներում, ընթերցնվելիք շուրջ 60 զեկուցումներ, ինչպես նաև 10 կլոր սեղան, որոնցում բացի նեղ մասնագիտական թեմաներից կքննարկվեն նաև Եվրոպայում ու Ամերիկայում մասնագիտական կրթության, պլաստիկ վիրաբույժների կողմից իրականացվող հումանիտար առաքելության վերաբերյալ հարցեր:
27.06.2011
Կարդացեք նաև
CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...
18.09.2023
Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...
23.04.2019
Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...
03.10.2016
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
29.09.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...
15.09.2016
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...
14.09.2016
Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...
05.09.2016
Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...
01.09.2016
Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...
08.07.2016
Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...
31.05.2016
Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...
18.05.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ