Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Գնահատման հիմնական ուղղությունը սրտային անբավարարություն ունեցող պացիենտների բուժումն էր, մասնավորապես՝ արդյոք պահպանվում են արդի ուղեցույցները, կիրառվում են միջազգային ճանաչում ունեցող բուժման մոտեցումներ, ինչպես նաև հաշվի է առնվել սարքավորումների հագեցվածությունն ու աշխատանքի ծավալը։ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկան դեռևս 2024 թվականին ստացել էր նախնական ակրեդիտացում՝ շնորհիվ իր աշխատանքում որակի ստանդարտներին համապատասխանող բժշկական մոտեցումների։ Այս տարվա մայիսին կլինիկան արդեն արժանացել է վերջնական հավատարմագրման՝ որպես բարձրորակ բուժում ապահովող հաստատություն։

Նշենք, որ Հայաստանում բուժման որակի ակրեդիտացիա ստացել է միայն «Հերացի» համալսարանական կլինիկան։

«Սա մեզ համար պատվաբեր է, շուրջ 100 սրտաբանական կենտրոն է հավատարմագրվել եվրոպական երկրիներից, որոնցից մեկը մեր կլինիկան է: Մեզ գոհացնում է այս արդյունքը: Այն մեր կլինիկայի քրտնաջան, ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Նրանք գնահատում են, տեսնում են, թե ինչ պացիենտներ ենք բուժում, ծանր, ուղեկցող հիվանդություններ ունեցող, տարեց պացիենտներ, այսինքն՝ խոցելի, սիրտ-անոթային պաթոլոգիաներով խմբեր, որոնց բուժումը հեշտ չէ», – նշեց Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսականը՝ ընդգծելով, որ հավատարմագրման երեք կատեգորիա է եղել. առաջինը՝ որպես բուժման ստանդարտ, բուժման որակ, երկրորդը՝ առաջատար, ավելի բարձր գրադացիա, այսինքն` կենտրոններ, որոնք կիրառում են նորագույն բուժման մեթոդները սրտային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ: «Մեր հաջողությունը գրանցվել է հենց այս կատեգորիայում` որպես առաջատար կենտրոն: Բացի ստանդարտ բուժումից, մենք իրականացնում ենք նաև լրացուցիչ, ավելի ժամանակակից մեթոդների կիրառում, ինչին համապատասխանել է մեր կլինիկան: Երրորդ, ամենաբարձր կատեգորիան մենք չէինք կարող ստանալ, քանի որ Հայաստանում չկա կենտրոն, որը սրտի փոխպատվաստում է իրականացնում», – հավելեց կլինիկայի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով համալսարանին ու հիվանդանոցին՝ սարքավորումների տեխնիկական ապահովման համար, ինչը մեծապես նպաստել է միջազգային ճանաչման արժանանալու գործընթացին։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ