Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Շոգ եղանակի ազդեցությունը սրտանոթային հիվանդությունների վրա

ՀՀ ԱՆ. Շոգ եղանակի ազդեցությունը սրտանոթային հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները:

Հիմնական վտանգները.

տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը,

մեծանում է քրտնարտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը կարողանում է պահել իրեն անհրաժեշտ ջերմային ռեժիմը, սակայն կարող է առաջանալ ջրազրկում,

մեծանում է թրոմբոզների հավանականությունը օրգանիզմում,

էլեկտրոլիտների դեֆիցիտ, որի հետևանքով կարող են առաջանալ առիթմիաներ, սրտի աշխատանքի տարբեր տեսակի խանգարումներ՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող:

Ու՞մ համար է հատկապես վտանգավոր շոգը.

  • Սրտային անբավարարություն ունեցողներ,
  • Ցածր կամ բարձր զարկերակային ճնշում ունեցողներ,
  • Սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ անձինք,
  • Սրտի ռիթմի խանգարումներ ախտորոշմամբ անձինք,
  • Տարեցներ, որոնց ջերմակարգավորման մեխանիզմներն ավելի թույլ են:

Խորհուրդներ

  • Հեղուկների ընդունում, հատկապես մաքուր ջուր։ Խուսափել ալկոհոլից և սուրճից։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել հեղուկի օգտագործման քանակը բուժող բժշկի հետ:
  • Խուսափել բարձր ջերմաստիճանի ժամերին դուրս գալուց (ժ.11:00–17:00):
  • Պահպանել դեղերի ընդունման ժամանակացույցը և խորհրդակցել բժշկի հետ՝ արդյո՞ք անհրաժեշտ է հարմարեցնել դեղաչափը շոգ եղանակին։
  • Մնալ սառը կամ օդափոխվող տարածքներում։
  • Հետևել արյան ճնշմանը և սրտի զարկերին՝ անհրաժեշտության դեպքում` խորհրդակցել բժշկի հետ։

     

ԱՆ Խորհրդատու սրտաբանության գծով

Համլետ Հայրապետյան

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ