...
ԵՊԲՀ. Հետբուհական կրթությունն ու կրթական մի շարք հարցեր քննարկվեցին Գիտական խորհրդի նիստում

ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչման այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ևս երեք վաստակաշատ մասնագետ:
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի փոխանցմամբ` հիմք ընդունելով երկար տարիների ավանդն ու ներդրումը, թե՛ բժշկական կրթության, թե՛ միջին բուժանձնակազմի շարունակական կրթության, թե՛ մասնագիտական բնագավառում երկարամյա աշխատանքը, Նոմինացիոն կոմիտեն որոշում է կայացրել այս ներկայանալի կոչումը շնորհել բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ քույրական գործի կազմակերպման ամբիոնը երկար տարիներ ղեկավարած, նախկին վարիչ Ալինա Քուշկյանին, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Մուրացան» հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիայի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանին և Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, Դատական բժշկության ամբիոնի դոցենտ Երվանդ Սահակյանին:
Երեք պարգևատրվողի մասին խոսք հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ լինում են դեպքեր, երբ կլինիկական գործունեության մեջ դառնում են պրոֆեսոր մինչև այդ կոչումը ստանալը, ավաղ կա նաև հակառակը:
«Տիկին Քուշկյանը, ինչպես գիտեք, երկար տարիներ աշխատել է մեզ հետ` նվաճելով ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի բարձր հեղինակությունը և տարիների իր ավանդը փաստացի չի հասցրել ամփոփել: Համոզված եմ, որ հետագայում մայր բուհի հետ կպահի իր աշխատանքային և գործընկերային կապերը: Երկրորդ նոմինանտը` Նիկոլայ Դալլաքյանը երկար տարիներ գլխավորել է մանկական ամենածանրաբեռնված բուհաստատությունններից մեկը, նա մանկական վիրաբուժության մեջ իր մեծ ավանդն ունի և այս պահին շարունակում է իր աշխատանքը «Մուրացան» համալիրում որպես կլինիկայի ղեկավար: Այս կոչումը թույլ կտա անհամեմատ ավելի մեծ բնագավառներ ձևավորել` հաշվի առնելով, որ հունիսի սկզբից մեկնարկելու է «Մանկաբուժության դպրոց» կրթական ծրագիրը համալսարանական մանկական հիվանդանոցում: Տարիներ շարունակ մենք պատրաստվել ենք այս իրադարձությանը: Համոզված եմ, որ իր վիթխարի փորձով և բարձր հեղինակությամբ Նիկոլայ Դալլաքյանը կնպտասի այդ դպրոցի զարգացմանը: Իր ձեռքերում բուժված երեխաները ոչ միայն ծնող են, այլև արդեն նրանց երեխաներն են սերունդ մեծացնում»,- ասաց ռեկտորը` շեշտելով, որ ԵՊԲՀ այս կոչումը տասնամյակների ծառայությունը հավուր պատշաճի գնահատելու հնարավորություն է:
«Դժվար է թերագնահատել Երվանդ Սահակյանի այն վիթխարի դերակատարումը, որ նա ունեցել է իր աշխատանքի ընթացքում, այն բեկումնային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել առհասարակ կրթական ոլորտում, երբ Երվանդ Սահակովիչն առաջիններից էր, որն այլոց հետ հիմքեր դրեց բժշկական կրթության արտահանման համար: Միջազգային հավատարմագրման գործընթացի ջատագովն ու շարժիչ ուժը հանդիսացել է Երվան Սահակյանը: Այսօր մենք աշխատում ենք հավատարմագրված բուհում, երբ արագ զարգացող իրականության մեջ շատ դժվար է կանոնակարգվում բժշկական կրթությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը` երեք ավագ գործընկերոջը մաղթելով համալսարանականամետ գործունեության շարունակություն:
Ելույթներ ունեցան նաև կոչումներ ստացողները` շնորհակալություն հայտնելով կոլեգաներին անցած ճանապարհի ու գնահատականի համար, որը պարտավորեցնող է:
Համալսարանի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի 2024-2025 թվականների հաշվետվությունը նիստի գլխավոր հարցերից էր:
«Կլինիկական օրդինատուրա» կրթական ծրագրով և պետական պատվերի շրջանակում և վճարովի հիմունքներով իրականացվում է կլինիկական օրդինատուրայի կրթական պրոցեսը:
Հետբուհական մասնագիտական կրթության ընդունելությունը նշված ուսումնական տարում ներկայացնելով` նա նշեց, որ պետական պատվերի շրջանակում ընդունվել է 110 կլինիկական օրդինատոր և ինտերն:
2021-2023 և 2023-2025 թվականների համեմատ փոփոխվել է նախընտրելի մասնագիտությունների առաջին հնգյակը, որտեղ մանկաբարձությունը տեղը զիջել է ընտանեկան բժշկությանը, ինչը պրոռեկտորը ողջունելի համարեց:
Մանկաբարձությանը նախորդում է ճառագայթային ախտորոշումը, մաշկաբանությունը, կլինիկական լաբորատոր ախտորոշումը և սրտաբանությունը:
«Համեմատելիս փոփոխություն է եղել ընդամենը մեկ մասնագիտության մասով, որը բավականին ուրախալի երևույթ է, այստեղ ընդահանուր հինգ մասնագիտությունների բախշվածությունը փոքրացել է ամբողջ 100 տոկոս մասնագիտությունների բախշվածության մեջ: Այլ կերպ ասած` կլինիկական օրդինատուրա ընտրողները տարածվել են մնացած մասնագիտությունների մեջ: Բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա բոլոր մասնագիտություններով ընդունվել է 753 դիմորդ, որոնցից ընդմաենը 38-ն են ոչ պետական բուհերի շրջանավարտներ»,- ոչ պետական բուհերից ընդունելության ցուցանիշների 2022-2024 թթ․ համեմատական նկարագրի մասին խոսելիս նկատեց Գառնիկ Ավետիսյանը:
Կլինիկական օրդինատորների շրջանում 2019 թվականից մեկնարկած հարցումները շարունակվում են:
3026 հարցվածից «Որքա՞ն արդի եք գնահատում օրդինատուրան ԵՊԲՀ-ում հարցին՝ 88.2 տոկոսը «գերազանց» և «լավ» պատասխանն է տվել:
Հետբուհական կրթություն ստացողները պատասխանել են նաև տեսական և գործնական գիտելիք, ինչպես նաև հարակից կուրսերին` մոդուլներին վերաբերող հարցերին, այս ցուցանիշներում ևս որակական փոփոխությունները կրթության պատասխանատուների համար հարցման միջոցով տեսանելի են:
ՇՄԶ կրեդիտավորված դասընթացների ընդհանուր թիվը բուհում 422-ն է, որից 218-ը միայն 2024-ին է հաստատվել:
Փաստացի միջին և ավագ 3987 բուժաշխատող է մասնակցել համալսարանական հավաստագրված դասընթացներին:
«Բժշկական համալսարանն ամենաշատ թվով հավաստագրված դասընթացներ իրականացնող կրթական հաստատությունն է»,- տեղեկացրեց պրոռեկտորը` անդրադառնալով նաև հետբուհական բլոկում ֆինանսական մուտքերին, լրացուցիչ մասնագիտացման և կատարելագործման դասընթացներին, որոնց մասնակցողների թիվը նույնպես աճել է` կազմելով 3987:
Եզրափակելով պրոռեկտոր Ավետիսյանը տեղեկացրեց, որ ԵՊԲՀ-ն գնում է Հետբուհական կրթական ծրագրի կլաստերային ծրագրային հավատարմագրման:
Օրակարգի համաձայն տեղի ունեցավ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմից Հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրություն: Լրացել է գործող հոգաբարձուների խորհրդի լիազորություններրի ժամկետը և համաձայն կանոնադրության առաջադրվեցին նոր թեկնածուներ, որոնք ընտրվեցին Գիտական խորհրդի կողմից:
Ընտրված հինգ թեկնածուն հաջորդիվ կներկայացվեն լիազոր մարմնին` հետագա հաստատման նպատակով:
ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը վերջերս հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում և առաքվել է Ազգային ժողով` սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Նկատի ունենալով, որ կան քննարկման ենթակա մի շարք հարցեր, Գիտական խորհրդում այսօր քննարկվեցին նախագծով առկա կարգավորումները, վեր հանվեցին առանձին խնդիրներ և ներկայացվեցին առաջարկություններ, որոնք փաթեթով կփոխանցվեն հետագա լրամշակման ակնկալիքով:
Հաջորդիվ հաստատվեցին Գիտական խորհրդի որոշումներից մեկում լրացումներ, ինչպես նաև Գիտակոորդինացիոն խորհրդի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:
Շուրջ երեք ժամ տևողությամբ նիստում համալսարանականները քննարկված բոլոր հարցերի շուրջ տեսակետներ հնչեցրին, կարծիքներ հայտնեցին։
Ռեկտորը օրենքի նախագծի քննարկումը համարեց առարկայական, որը հնարավորություն տվեց բոլոր հետաքրքրող կետերին հիմնավոր պատասխաններ տալ:





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն