Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թմրամիջոցների վնասներն ու վտանգները

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թմրամիջոցների վնասներն ու վտանգները

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։

Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝

 

  • հոգեկան առողջության ախտաբանություններ,
  • վարքային խանգարումներ,
  • հետսթրեսային խանգարումներ,
  • ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում,
  • «ժամանակակից» լինելու ձգտում,
  • ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։

Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխության՝

 

  • տրամադրության հաճախակի տատանումներ՝ առանց հիմնավոր պատճառների,
  • հիշողության և ուշադրության վատթարացում, կենտրոնացման դժվարություն,
  • ուսման մեջ թերացում,
  • դյուրագրգռություն, ագրեսիվություն, կոնֆլիկտային վարք,
  • մշտական հոգնածության զգացում,
  • ցերեկային քնկոտություն, գիշերային անքնություն,
  • պարփակվածություն, անտարբերություն ինքն իր անձի, հարազատների, ընկերների, նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ,
  • ընկերական շրջապատի փոխարինում՝ «նոր կասկածելի» վարքագծով ընկերներով,
  • գումարի մշտական պահանջներ, չհիմնավորված ծախսեր,
  • հաճախակի գաղտնի հեռախոսազանգեր:

Ֆիզիոլոգիական ախտանշաններ՝

  • մաշկի և տեսանելի լորձաթաղանթների արտահայտված գունատություն կամ կարմրություն,
  • լայնացած կամ խիստ նեղացած բբեր, կարմրած աչքեր,
  • տագնապային կամ սառած հայացք,
  • չփոխկապակցված, դանդաղացած կամ արագացված խոսք,
  • ախորժակի կորուստ, քաշի կորուստ,
  • քրոնիկ հազ,
  • շարժումների կոորդինացման դժվարություն։

Թմրամիջոցների գործածումը վնաս է հասցնում բոլոր օրգան-համակարգերին՝

  • նյարդային համակարգի խանգարումներ՝ ինտելեկտի նվազում, թուլամտություն, ծանր փսիխոզներ, հոգեկան ոլորտի այլ խանգարումներ,
  • սիրտ-անոթային համակարգի խանգարումներ՝ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում, առիթմիաներ,
  • ստամոքս-աղիքային տրակտի գործունեության խանգարումներ,
  • վերարտադրողական և սեռական համակարգի գործունեության խանգարումներ` պայմանավորված սեռական հորմոնների նորմից շեղումներով։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում
ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ