Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շարժական ծառայության գործունեությունն էր:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ներկայացրել է տարեսկզբին ներդրված պիլոտային ծրագրի ընթացքը, խոսել արդյունքներից:

«Հաշվի առնելով մանկական պալիատիվ ծառայության առանձնահատկությունները, այդ թվում այն, որ երեխաներն ավելի ծանր են տանում մեկուսացումն ընտանիքից, դպրոցից, ընկերներից, պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաների համար ստեղծվել է նոր ծառայություն, որի նպատակն է մասնագիտացված օգնությունը տրամադրել տանը, երեխաներին առավել հարմարավետ միջավայրում»,- ընդգծելով ընտանիքակենտրոն մոդելը և կարիքահեն ծառայությունների համալիր մոտեցումը` նշել է Արմեն Գասպարյանը:

Աշխատանքային քննարկման մասնակիցները կարևորել են ծրագրի շարունակականության և ընդլայնման անհրաժեշտությունը, ընդգծել, որ տրամադրվող ծառայությունների որակը կախված է նաև միջգերատեսչական սերտ ու արդյունավետ համագործակցությունից:

Նիստը վարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնագետներ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թմրամիջոցների վնասներն ու վտանգները
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թմրամիջոցների վնասներն ու վտանգները

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ