Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում:

Վարչապետը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ, շրջել է կենտրոնով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Կարևորելով արժանապատիվ պայմաններում որակյալ բուժօգնության ապահովումը` նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է.

«Կառավարության համար առանցքային հարցերից է մարդու արժանապատվությունը և բարեկեցությունը: Այստեղ բուժում են ստանում պացիենտներ, որոնք շատ ընտրության հնարավորություններ չունեն, և ուրախ ենք, որ կառավարության հանձնառությունը մեր առաջնորդությամբ` ամբողջությամբ վերափոխելու Հայաստանում հոգեկան առողջության բուժծառայությունների որակը և սպասարկման ձևաչափը, հաջողվում է»:

Նախարարն ընդգծել է, որ հոգեկան առողջության ոլորտում վերափոխումն իրականացվում է 3 ուղղությամբ` ենթակառուցվածքներ ու կապիտալ շինարարություն, բուժօգնության որակի բարելավում ու դեղորայքի ապահովման ծավալի ընդլայնում, բուժաշխատողների մասնագիտական որակների անընդմեջ կատարելագործում:

ՀԱՊԱԿ արդիականացումը ներառում է 6 մասնաշենքի հիմնանորոգում, այդ թվում՝ հոգեբուժական մասնաշենքեր, վարչական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք և այլն։

Ներկայումս ավարտված և վերազինված են թվով 3 մասնաշենք (1-ին հոգեբուժական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք, հսկիչ անցագրային կետ), ինչպես նաև` արևային ֆոտովոլտային կայանը։ Իրականացվել են նաև ավարտված մասնաշենքերի հարակից տարածքների բարեկարգումները։

ՀԱՊԱԿ մասնաշենքերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված է 4 մլրդ 688,9 մլն դրամի ներդրում, որից 37,12%-ը կատարվել է։

Տեխնիկական հագեցումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ 1-ին հոգեբուժական մասնաշենքի, խոհանոցի վերազինման և կահավորման համար հիմնադրամի կողմից նվիրատվության կարգով տրամադրվել է 131 մլն դրամ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ