...
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ վիրաբուժությանը նվիրված եռօրյա պրակտիկ կոնֆերանս։
Մարտի 17-ին մեկնարկած ուսանողական համաժողովի բացման խոսքը վստահված էր ապագա կարդիո-թորակալ վիրաբույժ Թագուհի Էլոյանին, որը միջոցառման ընթացքում ներկայացրեց «Կրծքավանդակի պոլիտրավմաներ և հրազենային վիրավորումներ» խորագրով զեկույցը։
Տեսական մասը զուգակցված էր գործնական հմտությունների ցուցադրություններով․ ներկայացվեցին կրծքավանդակի պատի, շնչառական օրգանների, ինչպես նաև միջնորմի օրգանների տարբեր պաթոլոգիաներ, արատներ, դրանց վիրահատական շտկումները։
Պրակտիկ ցուցադրությունների շրջանակում ուսանողների կողմից կենդանական մատերիալի վրա կատարվեցին լոբէկտոմիաներ (այն իրենից ենթադրում է թոքի բլթի հեռացում), շնչափողի ռեզեկցիա և անաստամոզ, աուտոկորոնար շունտավորում՝ Live ռեժիմով, ինչպես նաև Լյուիսի վիրահատություն կերակրափողի վրա։
Միջոցառմանը ներգրավված էին համալսարանի բոլոր ֆակուլտետներից տարբեր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև կլինիկական օրդինատորներ։ Գրանցվել էր շուրջ 550 մասնակից, այդ թվում՝ օտարերկրացի ապագա բժիշկներ։
«Ուսանողների ներգրավվածությունը բավականին ակտիվ էր», – փաստեց Թագուհի Էլոյանը։
Յուրաքանչյուր օրվա արդյունքներով անցկացվել են առցանց հարցումներ, և ամեն օր 3 ուսանող ճանաչվել է հաղթող։ Առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած մասնակիցների համար բեմի վրա կազմակերպվեց անհատական գործնական ուսուցում, իսկ երրորդ տեղը զբաղեցրած ուսանողներին տրամադրվեցին բժշկական անգլերենի մեկամսյա փաթեթներ։
Ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետի 2-րդ կուսի ուսանողուհի Սոնա Սարգսյանի զեկույցն անգլերեն էր և վերաբերում էր կրծքավանդակի պատի պաթոլոգիաներին։
Ապագա բժշկի խոսքով՝ կոնֆերանսի առանձնահատկություններից էր այն, որ առաջին անգամ եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ձևաչափով էր իրականացվում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 18-ին և 19-ին «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակը նախաձեռնել էր անոթային վիրաբուժության պրակտիկ կոնֆերանս, իսկ այս տարվա փետրվարի 17-ին և 18-ին բժշկական բուհում անցկացվեց միկրովիրաբուժությանը նվիրված գործնական համաժողով։
20.03.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYc7ICcs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ