Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ինչպե՞ս են վահանաձև գեղձի խնդիրներն ազդում հոգեկան առողջության վրա. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են վահանաձև գեղձի խնդիրներն ազդում հոգեկան առողջության վրա. armeniamedicalcenter.am

Դեպրեսիան միշտ չէ, որ կարող է պայմանավորված լինել արտաքին գործոններով: Դեպրեսիային բնորոշ ախտանիշները կարող են պայմանավորված լինել նաև որոշ հիվանդություններով։

Վահանաձև գեղձի ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ կապված դեպրեսիվ վիճակների հետ:

Դեպրեսիան կարող է պայմանավորված լինել վահանաձև գեղձի հիվանդությամբ, որի ժամանակ վահանաձև գեղձի ֆունկցիան նվազում է (հիպոթիրեոզ): Այս հիվանդության ժամանակ ախտանիշները կարող են շփոթել դեպրեսիայի հետ՝ ապատիա, հոգնածություն, վատ տրամադրություն, քնկոտություն, հիշողության կորուստ, կենտրոնացման դժվարացում: Միևնույն ժամանակ, հակառակը՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի բարձրացումը (հիպերթիրեոզ) կարող է հանգեցնել անհանգստության, դյուրագրգռության, քնի խանգարման՝ անքնության տեսքով։

Ի՞նչ ախտանիշներ կարող են վկայել վահանաձև գեղձի դիսֆունկցիայի մասին:

Բացի հուզական վիճակի փոփոխություններից, հիպոթիրեոզով հիվանդներին կարող են անհանգստացնել այտուցը, քաշի ավելացումը, չոր մաշկը, մազաթափությունը, փորկապությունը, կանանց մոտ անկանոն դաշտանը: Այս ախտաբանությունը բնութագրվում է նաև սրտի հաճախության նվազմամբ:

Հիպերթիրեոզով հիվանդները, անհանգստության և դյուրագրգռությունից զատ, գանգատվում են սրտի հաճախության և արյան ճնշման բարձրացումից, քրտնարտադրությունից և «ներքին դողի» զգացումից:

Արդյո՞ք տրամադրությունը և հոգեկան վիճակը կապված են վահանաձև գեղձի թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ, TSH, ТТГ) մակարդակի հետ: Հնարավո՞ր է բարելավել հոգե-հուզական վիճակը՝ կարգավորելով վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը։

Արյան մեջ ԹՏՀ-ի բարձր մակարդակը՝ հորմոն, որը կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքը, վկայում է հիպոթիրեոզի զարգացման մասին: Այս պարագայում նվազում է գեղձի սեփական հորմոնների՝ թիրոքսինի և տրիյոդոթիրոնինի արտադրությունը, ինչը հանգեցնում է հոգե-հուզական փոփոխությունների (ապատիա, տրամադրության անկում, քնկոտություն, հոգնածություն):

Արյան մեջ ԹՏՀ-ի ցածր մակարդակը, ընդհակառակը, արտացոլում է վահանաձև գեղձի հիպերֆունկցիան, որն ուղեկցվում է դյուրագրգռությամբ, տրամադրության փոփոխություններով և արագ հոգնածությամբ։

Հուզական անհարմարության պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվության, և կատարել անհրաժեշտ հետազոտություններ։

Իհարկե, հասկանալով վահանաձև գեղձի ֆունկցիայի փոփոխության պատճառը (հիպեր- կամ հիպոթիրեոզ), էնդոկրինոլոգը կօգնի փոխել հիվանդի կյանքի որակը: Բժշկի ցուցումներին հետևելու դեպքում հոգե-հուզական վիճակը կարող է արագ կարգավորվել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ