Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները

ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները

Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային հիվանդություններից։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ այս վիրուսը Միացյալ Նահանգներում մինչև 1 տարեկան երեխաների մոտ բրոնխիոլիտի և թոքաբորբի ամենատարածված պատճառն է։ Որոշ երեխաների մոտ տվյալ վիրուսը կարող է առաջացնել բրոնխիոլիտ, իսկ հետո՝ ավելի ծանր շնչառական հիվանդություններ, ինչը հանգեցնում է հոսպիտալացման, ավելի հազվադեպ՝ մահվան։ Երեխաների մոտ վարակի այլ ախտանիշներից են` թուլությունը, անտարբերությունը, ախորժակի անկումը, երբեմն՝ ջերմությունը։ Այն հանդիսանում է նորածինների և երեխաների ստորին շնչուղիների վարակային հիվանդությունների հիմնական պատճառը։

2023թ.-ի մայիսին Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) հաստատեց ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը՝ Arexvy (GSKplc) և Abrysvo (Pfizer): Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսի դեմ պատվաստանյութի բազմաթիվ կլինիկական ուսումնասիրություններն ավարտվել են 2023 թվականին։

ԱՄՆ ՀՎԿԿ-ը խորհուրդ է տալիս պատվաստել հղիներին Pfizer-ի Abrysvo-ի մեկ դեղաչափ պատվաստանյութով 32 0/7 շաբաթականից մինչև 36 6/7 շաբաթական հղիության ընթացքում: Հղի կանայք, ում հղիության ժամկետը գերազանցում է 36 շաբաթը և 6 օրը, չպետք է պատվաստվեն, քանի որ քիչ հավանական է, որ նրանք բավարար ժամանակ ունենան հակամարմիններ արտադրելու, ընկերք դրանց մուտք գործելու և երեխային պաշտպանելու համար: Փոխարենը, նրանց նորածինը պետք է պատվաստվի RSV-ի դեմ (օրինակ՝ nirsevimab) վարակման սեզոնից անմիջապես առաջ կամ սեզոնի սկզբին:

Միացյալ Նահանգների մեծ մասում հղի կանայք պետք է ստանան RSV պատվաստանյութ սեպտեմբերից (RSV սեզոնի ենթադրյալ մեկնարկից 1-2 ամիս առաջ) մինչև հունվար (RSV սեզոնի ենթադրյալ ավարտից 2-3 ամիս առաջ), որպեսզի իրենց երեխաները պաշտպանված լինեն RSV ծանր հիվանդությունից ծննդյան ժամանակ:

Մայրական RSV պատվաստանյութը տրվում է հղիության 32-36 շաբաթվա ընթացքում: Մայրական հակամարմինները երեխային պաշտպանում են RSV-ից ծնվելուց հետո մոտ 6 ամսվա ընթացքում: Նորածինները, ովքեր ծնվում են մոր պատվաստումից 1-2 ամիս անց արդեն իսկ պաշտպանված են RSV-ից: Այնուամենայնիվ, մայրական պատվաստանյութով ապահովված պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է։

ԱՄՆ-ում Pfizer-ի Abrysvo պատվաստանյութը RSV-ի դեմ միակ պատվաստանյութն է, որը խորհուրդ է տրվում հղի կանանց:

Մեծ Բրիտանիայում հղիներին RSV պատվաստումը խորհուրդ է տրվում նախածննդյան խնամքի 28-րդ շաբաթից սկսած: 28-րդ շաբաթվա ընթացքում կամ դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում պատվաստվելը կօգնի հղիներին ունենալ հակամարմինների բավարար մակարդակ, որոնք կփոխանցվեն պտղին: Պատվաստումը երեխային կապահովի լավագույն պաշտպանությունը, նույնիսկ վաղաժամ ծնվելու դեպքում:

2024թ.-ի Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական կոնգրեսի (ECCMID) շրջանականերում ներկայացվել էր մանրամասն տեղեկատվություն (Infovac Data)` Nirsevimab-ի ներդրումից առաջ և հետո բրոնխիոլիտի դրվագների համեմատության վերաբերյալ և իմունիզացիայի թիրախային խմբում արձանագրված RSV դեպքերի նվազման մասին:

Ըստ աղբյուրի 2023 թվականի սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 31-ը ծնված նորածինների ավելի քան 70%-ը պատվաստվել էր նիրսևիմաբով:

Մեկ եռամսյակի կտրվածքով 3 ամսական երեխաների շրջանում բրոնխիոլիտի և արագ ախտորոշման թեստի (RDT) RSV+ հաճախականության վերլուծությունը արձանագրել էր 2022-23թթ. և 2023-24թթ. սեզոնների միջև գրանցված բրոնխիոլիտի դեպքերի 56%-ով նվազում, իսկ 4-ից 24 ամսական երեխաների շրջանում` 2022-23թթ. և 2023-24թթ. սեզոններին գրանցված բրոնխիոլիտի դեպքերի 33%-ով նվազում:

Առանցքային կետեր`

  • RSV-ն նորածինների մոտ ստորին շնչուղիների հիվանդությունների (LRTI) և հոսպիտալացման հիմնական պատճառն է
  • Բոլոր նորածինները գտնվում են RSV-LRTI-ի վտանգի տակ, ինչն առաջնահերթ և շատ կարևոր է դարձնում պաշտպանությունը
  • Առաջին անգամ հասանելի են իմունիզացիայի ռազմավարություններ՝ նորածինների մոտ RSV-LRTI-ի կանխարգելման համար
  • Nirsevimab-ը մեկ դեղաչափ է, որը դրսևորել է արդյունավետություն՝ նվազեցնելով RSV-LRTI-ով բուժհաստատություններ դիմելիությունը՝ ներառյալ հոսպիտալացումները:
  • Nirsevimab-ը հաջողությամբ ներդրվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Լյուքսեմբուրգում 2023-24 թվականներին՝ արդյունավետության և անվտանգության մասին վաղ արձանագրություններով, որոնք համահունչ են նախորդ կլինիկական փորձարկումների արդյունքներին:

2023 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ENVIE բազմակենտրոն, պրոսպեկտիվ, դետքային դիտարկման արդյունքները Նիրսևիմաբի արդյունավետության վերաբերյալ` RSV բրոնխիոլիտով հոսպիտալացված <12 ամսական երեխաների մոտ (n=690 դեպք, n-345 վերահսկում):

  • Նիրսևիմաբի արդյունավետությունն ընդդեմ հոսպիտալացումների RSV-ով պայմանավորված բրոնխիոլիտի դեպքում կազմել է 83%
  • Նիրսևիմաբի արդյունավետությունն RSV-ով պայմանավորված բրոնխիոլիտի դեպքերի առումով, որոնք ինտենսիվ թերապիա էին պահանջում կազմել է 69.6%
  • Նիրսևիմաբի արդյունավետությունն ընդդեմ բրոնխիոլիտի, որը պայմանավորված է RSV-ով և որը պահանջում է արհեստական շնչառության սարքի կիրառում կազմել է 67.2%:

Ըստ երկրների Նիրսևիմաբի արդյունավետությունն ընդդեմ RSV-ով պայմանավորված հոսպիտալացումների գնահատվել է հետևյալ կերպ. ԱՄՆ-ում` 90%, Իսպանիա` 89%, Ֆրանսիա` 83%, Լյուքսեմբուրգ`69%:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ