...
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են նորմալ դաշտանային ցիկլեր և հղիություններ։ Վաղաժամ տերմինն արտացոլում է ձվարանների անբավարարության սպոնտան կամ յաթրոգեն պատճառները, իսկ անբավարարությունը՝ ձվարանների միջանկյալ ակտիվության հնարավորությունը, որը կարող է հանգեցնել օվուլյացիայի, նույնիսկ` հղիության։
Որո՞նք են պատճառները:
Նորածին աղջկա մոտ ձվարաններում առկա են 700000-1000000 պրիմորդիալ ֆոլիկուլներ: Կնոջ վերարտադրողական տարիքում դիտվում է մոտավորապես 400 օվուլյատոր ցիկլեր և ֆոլիկուլների պաշարով է պայմանավորված, թե որ տարիքից է սկսում ձվարանների գործառույթի անբավարարությունը։
Ամենահաճախ հանդիպող պատճառներն են
- իդիոպաթիկ (ինքնածին),
- ժառանգական գործոնով պայմանավորված (մայրիկի, տատիկի մոտ),
- գենետիկ, օրինակ՝ Թերների համախտանիշը, փխրուն X քրոմոսոմի համախտանիշը,
- վարակային՝ ծանր ընթացքով կարմրուկ, էպիդեմիկ պարոտիտ` անամնեզում
- աուտոիմուն՝ մակերիկամների կամ վահանաձև գեղձի հիվանդություններ,
- յաթրոգեն՝ ձվարանների վիրահատական միջամտություններից հետո,
- քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժումից հետո:
Վերոնշյալ պատճառները կարող են հանգեցնել ձվարանի ֆոլիկուլյար համակարգի ապոպտոզի գործընթացի արագացմանը։
Ինչպե՞ս է դրսևորվում:
Կլինիկական պատկերը դրսևորվում է հետևյալ կերպ.
- երկրորդային ամենորեա, օլիգոմենորեա,
- վազոմոտոր դրսևորումներ` պայամանավորված էստրոգենի դեֆիցիտով (տաք բռնկումներ, գիշերային քրտնարտադրություն, թուլություն, միզասեռական խնդիրներ՝ հեշտոցի չորություն, ռեցիդիվող ցիստիտներ, տրամադրության անկում՝ նեռարյալ դեպրեսիան և այլն),
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը և պտղաբերությունը
Հաճախ ձվարանների վաղաժամ անբավարարություն ախտորոշվում է, երբ կինը դիմում է անպտղության խնդրով։ Երբեմն ձվարանի ակտիվության շնորհիվ հնարավոր է սպոնտան ձվազատում, նույնիսկ` հղիություն: Մեծավ մասամբ, այս խնդիրներով կանայք ստիպված են դիմել ԱՄԲ և ՍՏ ծրագրերին, որի արդյունքը կախված է կնոջ տարիքից, անտրալ ֆոլիկուլների քանակից, հակամյուլլերային, FSH հորմոնների մակարդակից և մի շարք այլ գործոններից։ Այդ գործոնների անբավարար տվյալների դեպքում ստիպված ենք լինում առաջարկել միակ հնարավոր տարբերակը՝ կատարել ԱՄԲ և ՍՏ՝ կիրառելով դոնորական ձվաբջիջներ։
Ախտորոշումը
Ախտորոշվում է, հաշվի առնելով անամնեստիկ տվյալները՝ անբացատրելի անպտղություն, դաշտանի բացակայություն, էսթրոգենի ցածր մակարդակով պայմանավորված կլինիկական դրսևորումներ։
Հարկ է կատարել հորմոնալ հետազոտություններ՝ կրկնակի 4-6 շաբաթը մեկ որոշվում է FSH-ի և էստրադիոլի մակարդակը։ Դիտվում է FSH-ի զգալի աճ, էստրադիոլի կտրուկ նվազում։
Եվրոպական ուղեցույցներն առաջարկում են որպես շեմ օգտագործել FSH` 25-ից բարձր պգ/մլ։ Հակամյուլլերային հորմոնի որոշումը, նրա ցածր մակարդակը նույնպես խոսում է ձվարանների պաշարի նվազման մասին, ինչը կարևոր է ԱՄԲ և ՍՏ ծրագիրն իրականացնելիս։
Տրանսվագինալ էխոգրության պատկերը հետևյալն է. ձվարանների չափերը փոքր են, ֆոլիկուլները բացակայում են, արգանդը նորմայից փոքր է, էնդոմետրիումը՝ գծային։
Որոշ դեպքերում անհրաժեշտ հետազոտություններից են՝ կարիոտիպի որոշումը (մինչև 30 տ կանանց մոտ), հակամարմինների որոշումը (մակերիկամների, վահանաձև գեղձի խնդիրների ժամանակ), դենսիտոմետրիա և այլն։
Բուժման մեթոդները
Բուժումն ուղղված է` նվազեցնելու էսթրոգենների դեֆիցիտով պայմանավորված դրսևորումները, պահպանելու ոսկրային խտությունը, կանխարգելելու սիրտ-անոթային համակարգի հնարավորին խնդիրները, անհրաժեշտության դեպքում` ներգրավել հոգեբաններին և այլն։ Բուժումը փոխարինող հորմոնալ թերապիան է, որը նշանակվում է մինչև դաշտանադադարի միջին տարիքը՝ մոտավորապես 51 տարեկան։ Նաև կարևոր դեր ունեն առողջ ապրելակերպը, սնունդը, ֆիզիկական ակտիվությունը։
02.07.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ