Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական խմբակը համագործակցեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի հետ։

Բացման խոսքով հանդես եկան Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանը։ Ուղերձով հանդես եկավ նաև ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը՝ հաջողություն մաղթելով ներկաներին։

Մեկնարկն ազդարարեց Ընդհանւոր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Բելլա Սարումյանը

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեց՝

  • Թեմայի արդիականությունը – Աննա Թոփուզյան, ԸԲՖ առաջին կուրս
  • Ճարպակալում. մի անպատասխան սիրո պատմություն – Հասմիկ Հարությունյան, կենսաքիմիայի ամբիոնի դասախոս, Cobrain կենտրոնի գիտաշխատող
  • Ճարպային հյուսվածք և ադիպոզոպաթիա – Սիրանուշ Վարդերեսյան, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս
  • Մետաբոլիկ Համախտանիշ – Աշխեն Ղազարյան
  • Սլիվ գաստրէկտոմիա – Նարե Չալյան ԸԲՖ չորրորդ կուրս
  • Էնդոսկոպիկ դուոդենոյեյունալ շունտավորում – Շոթա Մարտիկյան ԸԲՖ չորրորդ կուրս
  • Բարիատրիկ վիրահատությունների համեմատական նկարագիրը – Ալլա Ավետիսյան ԸԲՖ առաջին կուրս
  • Անէսթեզիոլոգիական առանձնահատկությունները բարիատրիկ վիրահատությունների դեպքում – Հասմիկ Վարժապետյան ԸԲՖ չորրորդ կուրս
  • Կլինիկական դեպքերի քննարկում – Ադրիանա Դավթյան ԸԲՖ առաջին կուրս

Կոնֆերանսն ամփոփվեց հարցերով, որի արդյունքում հաղթողը ստացավ անակնկալ նվեր:

Տարիներ շարունակ վիրաբուժական խմբակում բացի գործնական պարապմունքներից եղել են տեսական քննարկումներ, որոնք ամփոփվել են կոնֆերանսներով, սակայն առաջին անգամ օպերատիվ վիրաբուժության և տեղական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական խմբակը կազմակերպեց մեծ ուսանողական կոնֆերանս։

Ամբիոնը տեղեկացնում է, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ