...
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
![ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին](up/article/big/file_64204_7890812.jpg)
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիայի և բժշկական բուհի նախաձեռնությամբ:
Մայիսի 2-4-ը անցկացվող ներկայացուցչական այս միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։
ԵՊԲՀ անունից նա շնորհավորեց ստոմատոլոգիական համայնքի ներկայացուցիչներին․
«Շատ կարևոր և նպատակային օր է համայնքի համար, որովհետև բժշկական համալսարանի տանիքի ներքո համախմբվել են առաջատար մասնագետներ տարբեր երկրներից։ Մենք այսօր ունենք մասնակիցներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իտալիայից, Բուլղարիայից, Ղազախստանից, Լիբանանից, Վրաստանից, Իրանից։ Այսօր դուք կարծարծեք իմպլանտացիայի, պրոթեզավորման ժամանակակից մեթոդների, դիմածնոտային վիրաբուժության նուրբ ասպեկտների մասին հարցեր։ Ողջունելի է, որ դուք կարողանում եք կազմակերպել այսպիսի հավաքներ և, ամենակարևորը, գիտական հենքի վրա կառուցել ձեր մասնագիտական կլինիկական զրույցները»։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը ևս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին։ «Ցանկանում ենք, որպեսզի հայ մասնագետները կարողանան ծանոթանալ իտալական ստոմատոլոգիայի նվաճումներին և հակառակը։ Այս միջոցառման կայացման գործում շատ կարևորում եմ Գերհարդ Սիբերգերի աջակցությունը, որն այսօր Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահն է, եղել է նաև Ստոմատոլոգների համաշխարհային ասոցիացիայի նախագահը։ Նա այն մարդն է, որն արդեն շուրջ 20 տարի համագործակցում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի հետ», – նշեց դեկանը։
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Գերհարդ Սիբերգերը հայերենով ողջունեց համաժողովի մասնակիցներին։
«Այս թիմը ձևավորվեց դեռևս 6 տարի առաջ՝ 2018 թվականին, երբ ես և Լազար Եսայանը քննարկում էինք Հայաստանի և Իտալիայի ստոմատոլոգիական ասոցիացիաների համատեղ հանդիպման հնարավորությունը։ Այսօր դա դարձավ իրականություն։ Ես ուրախ եմ տեսնել բազմաթիվ երիտասարդ դեմքեր, որոնք հետաքրքրված են գիտության ոլորտով», – գոհունակություն հայտնեց մասնագետը՝ փոխանցելով իտալական ստոմատոլոգիական ասոցիացիայի ակադեմիայի ղեկավարի և մի շարք այլ իտալացի պրոֆեսորների ողջույնները։
Առաջին դասախոսությունը վստահվեց ԵՊԲՀ նորընտիր պատվավոր դոկտոր, հռչակավոր մանրէաբան, Հոնկոնգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Լակշման Սամարանայակեին։
Մասնագետը ներկայացրեց ստոմատոլոգիայում արհեստական բանականության գործիքների կիրառման առանձնահատկությունների մասին։ Անդրադառնալով արհեստական բանականության զարգացման հիմնական փուլերին՝ պրոֆեսորը շեշտեց․
«Մենք կարող ենք օգտագործել արհեստական բանականությունը ախտորոշման, պրոֆիլակտիկայի, բուժման գործընթացներում»։
Լակշման Սամարանայակեն առանձնացրեց դրա դերը բերանի խոռոչի քաղցկեղի ախտորոշման գործընթացում։
Գիտաժողովի շուրջ 40 մասնակիցներին շնորհվեցին ասոցիացիայի կողմից վկայականներ՝ Հայաստանի ստոմատոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար։
Նշենք, որ եռօրյա միջոցառման շրջանակում կանցկացվի վարպետության երկու դասընթաց՝ նվիրված ատամնային իմպլանտացիային (բնական ծնոտների վրա) և դիմածնոտային պրոթեզավորմանը: Այդ օրերին կլինի նաև մասնագիտական նյութերի և սարքավորումների ցուցահանդես: Միջոցառման ընթացքում Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ:
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն