...
ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն

«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն ևս մեկ անգամ հիշեցնում է խնդրի կարևորությունը և փորձում է պարզաբանել, թե ինչու շատերը չեն վարում առողջ ապրելակերպ:
Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ չափազանց հոգնած են այն վարելու համար: Մասնավորապես՝ մարդկանց 35%-ի համար հոգնածությունը՝ մոտիվացիայի բացակայության հետ միասին, այն հիմնական պատճառներն են, թե ինչու նրանք չեն բարելավում իրենց սննդակարգը և չեն կատարում ավելի շատ ֆիզիկական վարժություններ:
Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի կողմից Մեծ Բրիտանիայի 2086 մեծահասակների շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել այն խոչընդոտները, որոնց բախվում են շատ մարդիկ առողջ ապրելակերպի սովորություններ ձեռք բերելու և դրանց հավատարիմ մնալու ցանկության պահպանման ընթացքում: Այսպես՝ տղամարդկանց 29%-ը և կանանց 40%-ը պատասխանել են, որ «իրենց չափազանց հոգնած են զգում», ավելի շատ մարդիկ դա բացատրել են «մոտիվացիայի բացակայությամբ» (38%): Այլ պատճառներից են՝ առողջ սննդի թանկարժեքությունը (30%), ժամանակի պակասը (26%) և աշխատանք-կյանք հավասարակշռությունը (25%): Մյուսները վկայակոչել են սպորտային ծախսերի թանկ լինելը (25%), օրինակ՝ մարզադահլիճի անդամակցության վճարը կամ սարքավորումների գնումը, ինքնավստահության պակասը (16%) և «չկողմնորոշվածությունը, թե ինչից սկսել» (12%): Հարցված բրիտանացիների միայն յուրաքանչյուր չորրորդն է (24%) ում ոչինչ չի խանգարում վարել առողջ ապրելակերպ:
Առողջապահական ոլորտի փորձագետ Մեթ Լամբերտի կարծիքով մարդիկ զբաղված գրաֆիկ ունեն, և շատերի համար վերջին բանը, որ նրանք կցանկանային անել, երբ հոգնած են կամ մոտիվացիայի պակաս ունեն, տանը ճաշ պատրաստելն է կամ մարզասրահ հաճախելը:
Մեծ Բրիտանիայում կատարված քաղցկեղի հետազոտությունը պարզել է, որ քաղցկեղի բոլոր դեպքերի 40%-ը հնարավոր կլինի կանխել, եթե ավելի շատ մարդիկ առողջ ապրելակերպ վարեն՝ ավելի առողջ սնվեն, ակտիվ լինեն, պայքարեն ավելորդ քաշի դեմ, խուսափեն արևայրուքներից և չծխեն:
Հայաստանում 2022թ.-ին ֆիզիկական ակտիվության և առողջ սննդակարգի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ 18-64 տարեկան բնակչության 17.3%-ը ֆիզիկապես թերակտիվ է, ընդ որում, ֆիզիկական թերակտիվությունը հարաբերականորեն ավելի բարձր է Երևանում՝ 20.4%: Այն համեմատաբար բարձր է նաև կանանց շրջանում և կազմում է 18%, իսկ տղամարդկանց մոտ այն կազմում է 16.5%:
Ըստ նույն հետազոտության տվյալների՝ 2022թ.-ին 2016թ.-ի համեմատ Հայաստանում աճել է բոլոր տեսակի ճարպերի օգտագործումը, ներառյալ՝ բուսական յուղի օգտագործումն աճել է 80.2%-ից մինչև 91.1%, հալած յուղի օգտագործումը՝ 35.4%-ից մինչև 44.6%, աճել է նաև մարգարինի օգտագործումը, իսկ Երևանում աճել է խոզի ճարպերի օգտագործումը։
Արագ, տանից դուրս սնունդը հաճախ առողջ ապրելակերպի համար խոչընդոտ է հանդիսանմում: Այսպես՝ Հայաստանի բնակչության 64.1%-ը անցկացվող հետազոտության մեկ շաբաթվա ընթացքում ոչ մի անգամ տանից դուրս չի սնվել, 1-3 անգամ տանից դուրս սնվել է 22.1%-ը, իսկ 4-7 անգամ՝ 13.8%-ը:
Ուսումնասիրվել է նաև բժիշկների կողմից բնակչությանն առողջ ապրելակերպի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու տարածվածությունը։ Ըստ հարցումների՝ վերջին մեկ տարում բժիշկի դիմած քաղաքացիներին, ում առողջ ապրելակերպի շրջանակներում խորհուրդ են տվել պահպանել նորմալ, առողջ մարմնի զանգված, Երևանում կազմել է հարցվածների ընդամենը 14.1%-ը, գյուղական բնակավայրերում՝ 20.9%-ը, իսկ քաղաքայինում՝ 17.2%-ը: Սննդակարգում ճարպերի նվազեցման վերաբերյալ խորհուրդները Երևանում կազմել է ընդամենը 16.4%, գյուղական և քաղաքային բնակավայրերում համապատասխանաբար՝ 36% և 31%: Սպորտով զբաղվելու կամ ֆիզիկական ակտիվությունն ավելացնելու խորհուրդ են տվել Երևանում՝ 15.8% քաղաքացիների, իսկ գյուղական և քաղաքային բնակավայրերում՝ 17.6% և 19.6% բնակիչներին:
Հաշվի առնելով առողջ ապրելակերպի կարևոր դերը մարդու առողջության ձևավորման գործում՝ անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ, ինչպես օրինակ՝ աշխատանքի և հանգստի ռեժիմների կանոնակարգումը, մարզասրահների հասանելիության և մատչելիության բարձրացման համապետական ծրագրերի մշակումը և ներդրումը, առողջ սնունդը խրախուսող հանրամատչելի տեղեկատվական արշավների կազմակերպումը և այլ համալիր գործողություններ, որոնք ուղղված կլինեն հանրային առողջության բարելավմանն ու պահպանմանը:





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն