...
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր մակարդակ, ինչն արյան անոթները խցանելու և արյան հոսքը դեպի կենսական կարևոր օրգաններ (սիրտ և ուղեղ) սահմանափակելու ներուժ ունի: Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է նաև հանգեցնել սրտի հիվանդությունների առաջացման և ժամանակի ընթացքում վատթարացնել առողջական վիճակը:
Խոլեսթերինի մակարդակի բարձրացման ռիսկերը հաճախ կապված են այլ առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են՝ շաքարախտը, արյան բարձր ճնշումը, սակայն կարող են ազդել նաև այլ գործոններ, ինչպես, օրինակ` տարիքն ու սեռը: Չնայած սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին ավելի հակված են երիտասարդ տղամարդիկ, այնուամենայնիվ, կանայք նույնպես ապահովագրված չեն բարձր խոլեսթերինի ծանր հետևանքներից։
Խոլեսթերինի բարձր մակարդակի առանձնահատկությունները կանանց և տղամարդկանց մոտ։
Նախքան բարձր խոլեսթերինի ռիսկերը տարբերակելը կարևոր է հիշել, որ ՑԽԼ (ցածր խտության լիպոպրոտեիններ) խոլեսթերինը, որն անվանում են նաև «վատ» խոլեսթերին, առաջացնում է սրտի հիվանդություններ, մինչև իսկ՝ կաթված:
Էսթրոգենը կանանց սեռական հորմոն է, որը սրտի համար ունի պաշտպանիչ ազդեցություն, քանի որ ունակ է կարգավորել խոլեսթերինի մակարդակը: Այդ իսկ պատճառով նախքան դաշտանադադարը կանայք հակված են «վատ» խոլեսթերինի ավելի ցածր մակարդակ ունենալուն՝ ի տարբերություն տղամարդկանց:
Հետևաբար, էսթրոգենի մակարդակը դաշտանադադարից հետո կտրուկ նվազում է (հիմնականում՝ 45-55 տարեկանում):
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետդաշտանադադարային փուլում գտնվող կանայք ունեն ավելի բարձր ՑԽԼ խոլեսթերինի մակարդակ, քան` տղամարդիկ:
ԲԽԼ (ցածր խտության լիպոպրոտեիններ) խոլեսթերինը անվանում են նաև «լավ» խոլեսթերին, որն օգնում է «տեղափոխել» ՑԽԼ խոլեսթերինն արյան անոթներից դեպի լյարդ՝ կազմաքանդելու նպատակով: Տղամարդիկ հիմնականում ունեն ավելի ցածր ԲԽԼ մակարդակ, քան կանայք՝ նախքան դաշտանադադարը:
Տրիգլիցերիդները՝ արյան հիմնական լիպիդները, նույնպես կարող են տարբերվել կանանց և տղամարդկանց մոտ: ՑԽԼ խոլեսթերինի պես, տրիգլիցերիդի մակարդակը կարող է ավելի բարձր լինել հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց մոտ՝ ի տարբերություն երիտասարդ տղամարդկանց:
Բարձր խոլեսթերինի այլ ռիսկերը
Հիմնականում խոլեսթերինի բարձր մակարդակը կապված է այլ բժշկական պատճառների հետ.
- 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդիկ կարող են ունենալ ավելի բարձր խոլեսթերինի մակարդակ,
- ճարպակալումը նույնպես կապված է արյան մեջ տրիգլիցերիդի և ՑԽԼ խոլեսթերինի բարձր մակարդակի հետ,
- խոլեսթերինի բարձր մակարդակ ունենալու նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությամբ մարդիկ գտնվում են բարձր ռիսկային խմբում,
- հագեցած ճարպերով սննդակարգը կարող է մեծացնել խոլեսթերինի մակարդակի աճի ռիսկը,
- ցածր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելով` խոլեսթերինի մակարդակը կարող է գիրության պատճառ դառնալ:
Ի՞նչ անել խոլեսթերինի բարձր մակարդակի դեպքում։
- Առողջ սննդակարգը կարևոր է խոլեսթերինի մակարդակի կարգավորման համար: Անհրաժեշտ է սահմանափակել հագեցած ճարպերի ընդունումը, որոնք պետք է կազմեն կալորիաների օրական չափաբաժնի առավելագույնը 7%-ը։
- Խորհուրդ է տրվում սահմանափակել խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող սննդի ընդունումը, ինչպիսիք են՝ ձվի դեղնուցը, կարմիր միսը և կաթնամթերքը: Փոխարենը ցանկալի է ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ձուկ, հացահատիկային մթերք:
- Հարկավոր է պարբերաբար մարզվել, սահմանափակել աղի և ալկոհոլի ընդունումը:
- Հարկ է կանոնավոր հետազոտվել և հետևել խոլեսթերինի մակարդակին. տղամարդիկ՝ 35 տարեկանից սկսած, իսկ կանայք՝ 45:
- Ժամանակին դիմել մասնագետի խորհրդատվության և դեղորայքային բուժում ստանալ։ Օրինակ, ստատինները խոլեսթերինի իջեցման համար ամենատարածված դեղերն են։





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն