Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է: Այն կարգավորում է հորմոնների արտադրությունը /սեռական, մակերիկամների/, արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ սննդով օրգանիզմ ներմուծվող յոդի շնորհիվ:

Վահանագեղձի հիվանդությունները հիմնականում դիտվում են կանանց մոտ՝ տղամարդկանց հետ համեմատած` 10 անգամ ավելի:

Վահանագեղձի խնդիրների առաջացմանը նպաստում են տարբեր գործոններ. ժառանգականությունը, արտաքին միջավայրը և այլն:

Վահանագեղձի ախտաբանության ախտանշանները.

  • Օրգանիզմի ուժերի նվազում. բուժառուն գանգատվում է թուլությունից, որի պատճառը թիրեոիդ հորմոնների պակասն է, ինչը հատկապես արտահայտված է առավոտյան` անգամ լիարժեք քնից հետո:
  • Ճնշվածություն. ընկճախտը և մարմնի ջարդվածության զգացողությունը, սովորաբար, հիպոթիրեոզի արդյունք են: Այդ հորմոնը պատասխանատու է լավ տրամադրության նեյրոմեդիատորների՝ սերոտոնինի համար:  Մարդը կորցնում է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, ամեն բան տեսնում է գորշ գույների մեջ:
  • Տագնապային և նյարդային վիճակը հետևանք է թիրեոիդ հորմոնների գերարտադրության, որը կենտրոնացնում է օրգանիզմի բոլոր ուժերը և ստիպում նրան գտնվել գերլարվածության մեջ՝ նյութափոխանակության մեծ ակտիվությամբ: Մարդը չի կարողանում այդ սթրեսային վիճակից թուլացնել իրեն:
  • Համային զգացողության փոփոխությունը և քաղցի զգացողությունը խոսում է հիպերթիրեոզի մասին: Վահանագեղձի հորմոնների մշտապես բարձր մակարդակը  առաջացնում է քաղցածության զգացողություն, սակայն հիպերակտիվության պատճառով քաշի ավելացում չի դիտվում:
  • Մտքի շաղվածություն.  հորմոնների մեծ քանակը բերում է կենտրոնացման խանգարման, իսկ քիչ քանակի դեպքում տուժում է հիշողությունը, մտածողությունը մշուշված է:
  • Անտարբերություն ինտիմ կյանքի նկատմամբ. հորմոնալ ցածր ֆոնի պատճառով նվազում է լիբիդոն, հետաքրքրությունը զուգընկերոջ նկատմամբ:
  • Մաշկի չորություն. թիրեոիդ հորմոնների ցածր մակարդակի հետևանքով  խանգարվում է մետաբոլիզմը և դիտվում է մաշկի չորություն: Դա ուժեղացած քրտնարտադրության պատճառով ջրազրկման արդյունք է:  Եղունգների վրա շերտեր են հայտնվում, նրանք դառնում են փխրուն:
  • Դող. գեղձի հետ կապված խնդիրների ժամանակ կարող են դողի հանկարծայի նոպաներ առաջանալ: Երբեմն դրանք զուգակցվում են սրտխփոցով:
  • Աղիների գործունեության խանգարում. հորմոնների պակասն արտահայտվում է փորկապությամբ, քանի որ դանդաղում են աղիների կծկումները, իսկ բարձր մակարդակը բերում է հաճախակի դեֆեկացիայի:
  • Դաշտանային ցիկլի խանգարում. հորմոնի ցանկացած տատանում ստերոիդների մակարդակի որոշման պատճառ է, որոնց  մեծ քանակի դեպքում դաշտանն անկանոն է, հաճախ` ցավոտ, արյունային արտադրությունը խիստ նվազում է, իսկ ցիկլը` երկարում:
  • Մկանային ցավեր և ջարդվածության զգացողություն.  լինում են անհասկանալի ցավեր, թմրածություն, ծակծկոցներ մկաններում: Հորմոնների մշտական բարձր մակարդակի դեպքում տուժում են նյարդային վերջույթները:
  • Հիպերտոնիա.  հիպո, և հիպերթիրեոզի ժամանակ զարկերակային ճնշումը բարձրանում է, սակայն հիպոթիրեոզի դեպքում այս ախտանշանը 3 անգամ ավելի հաճախ է դիտվում:
  • Մշտական ներքին դողի, սարսուռի զգացողություն. վահանագեղձի խնդիրների ժամանակ խանգարվում է նաև թերմոռեգուլյացիան, և հիպոթիրեոզի դեպքում արտահայտվում է սարսուռ, հիպերթիրեոզի ժամանակ՝ ջերմության զգացողություն:
  • Կոկորդում գնդի զգացողություն. այս ախտանիշի ժամանակ կլման ակտը դժվարացած է:
  • Քնի խանգարում.  Հորմոնների պակասի ժամանակ դիտվում է ուժեղ արտահայտված քնկոտություն, իսկ ստերոիդների ավելցուկն առաջացնում է անքնություն:
  • Հյուծվածություն և մազաթափություն. հիպոթիրեոզի ժամանակ տուժում է նյութափոխանակությունը:
  • Անպտղություն. և` հիպոթիրեոզի, և` հիպերթիրեոզի ժամանակ խանգարվում է ձվազատման և բեղմնավորման գործընթացը:


Վահանագեղձի հիվանդություններն են.

  • Զոբ.  դիտվում է գեղձի մեծացում, սակայն ֆունկցիան պահպանված է: Այդ վիճակը կոչվում է էութիրեոիդային զոբ և հանդիպում է շատ հաճախ:
  • Էնդեմիկ զոբ. դարձյալ առկա է գեղձի մեծացում, սակայն դրա պատճառը օրգանիզմում յոդի պակասն է:
  • Հանգուցային զոբ. վահանագեղձի հյուսվածքն ախտահարված է մեկ կամ մի քանի հանգույցով, դիտվում է հորմոնների պակասի կամ ավելցուկ: Եթե հանգույցը 1 սմ-ից մեծ է, իրականացվում է բիոպսիա՝ չարորակ գոյացությունը ժխտելու նպատակով:
  • Հիպոթիրեոզ. գեղձի ֆունկցիան խանգարված է և հորմոնների արտադրությունն անբավարար է:
  • Խաշիմոտոյի զոբ. քրոնիկ աուտոիմու թիրեոդիտ է, որի ժամանակ գեղձը քայքայում է ինքն իրեն՝ իր բջիջները որպես օտար ընկալելով:
  • Հիպերթիրեոզ. առկա է գերգռվածություն, տագնապ` հորմոնների ավելցուկային արտադրության պատճառով:
  • Թիրեոտօքսիկոզ. էնդոկրին համակարգի գործունեության արդյունքում դիտվում է օրգանիզմի թունավորում` գեղձի հիպերակտիվության ժամանակ:


Ախտորոշումը և բուժումը


Իրականացվում են ՀՏ, ՈՒՁՀ, ՄՌՏ: Ուռուցքի կասկածի դեպքում կատարվում է նաև բիոպսիա:

Բուժումն իրականացնում է մասնագետը։ Հորմոնալ ֆոնի կարգավորման համար նշանակվում են համապատասխան պատրաստուկներ, յոդ, ախտանշային միջոցներ: Ուռուցքի դեպքում գեղձի հեռացվում է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ