Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ԵՊԲՀ. Հունիսից մեկնարկում են «Թամազյան վիրաբուժության դպրոց»-ի աշխատանքները

ԵՊԲՀ. Հունիսից մեկնարկում են «Թամազյան վիրաբուժության դպրոց»-ի աշխատանքները

Վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելուն ուղղված ԵՊԲՀ «Թամազյան վիրաբուժության դպրոց»-ի աշխատանքների մեկնարկային հանդիպումն անցկացվեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:

Ծրագրի համակարգող, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հարությունյանը և ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը մասնակիցների հետ քննարկեցին մեկնարկող ծրագրի մանրամասները:

Այսպիսով, վիրաբուժությամբ հետաքրքրված 32 սովորող, որոնք  «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի շրջանավարտներ են, վիրաբուժական դպրոցում սովորելու առաջնահերթություն ունեն:

«Ուսանողները բաժանված են խմբերի, ու այս պահին յուրաքանչյուր խումբ գնալու է հստակ բաժանմունք, այնուհետև ռոտացիոն կարգով ծանոթանալու է համալսարանական հիվանդանոցի աշխատանքներին, իսկ ավարտական` 6-րդ կուրսում սովորողի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, որի շնորհիվ ապագա մասնագետները գործուն քայլերով ընտրած բժշկագիտական ուղղությանը կմոտենան», - ասաց Խաչատուր Մարգարյանը:

­«Թամազյան վիրաբուժության դպրոց»-ը  «Միքայելյան» հիվանդանոցի նախկին ղեկավար, անվանի բժիշկ-գիտնական Համլետ Թամազյանի անունն է կրում:

1990-ականներին հենց պրոֆեսոր Թամազյանն էր նման նախաձեռնություն կյանքի կոչել Վիրաբուժության ինստիտուտում: Նրա ղեկավարման տարիներին վիրաբուժական այս խոշոր դարբնոցում գործնական գիտելիքներ ձեռք բերողները՝ իր աշակերտները, գրանցել են բազում հաջողություններ:

Վիրաբույժներ թրծելու համալսարանական կարևոր այս նախաձեռնության սկիզբը ազդարարվեց 2022 թվականին` լուսահոգի Համլետ Թամազյանի 75-ամյա հոբելյանի շրջանակում: Տարվա ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ապագա բժիշկների հետ անցկացվել են հանդիպումներ, գործնական հմտությունների ստուգատեսներ:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ