Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար և սկսում է ոչնչացնել դրանք: Այս շարքի հիվանդությունները բուժման չեն ենթարկվում, այդ պատճառով պահանջվում է մշտական պահպանողական թերապիա: Դրանք հանդիպում են բոլոր տարիքներում, հավասարապես և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ:

Իմունային համակարգի խանգարումը բերում է հաշմանդամության, երբեմն անգամ մահվան աշխատունակ տարիքում:

Ռիսկի խմբում են.

  • Վերարտադրողական տարիքի կանայք
  • Գենետիկ նախատրամադրվածությամբ մարդիկ
  • Մշտական նեգատիվ ազդեցության ենթարկվողները
  • Որոշակի հիվանդություններ ավելի հաճախ հանդիպում են որոշակի ռասայի ներկայացուցիչների մոտ. եվրոպացիների մոտ ավելի շատ դիտվում է մեկ տիպի շաքարային դիաբետը, նեգրոիդների մոտ՝ կարմիր գայլախտը

 
Իմունային համակարգի խանգարման տեսակները

Բաժանվում են երկու խմբի՝ տեղային /ախտահարվում են առանձին օրգաններ և հյուսվածքներ/ և համակարգային /ախտահարվում է ողջ օրգանիզմը/:

Ըստ օրգան-համակարգերի ախտահարման տարբերում են.
 

  • Էնդոկրին
  • Հոդային
  • ԿՆՍ
  • Ստամոքս-աղիքային
  • Լյարդի
  • Անոթների և արյունաստեղծ օրգանների
  • Միզասեռական
  • Շնչառական և սիրտ-անոթային
  • Մաշկային

 
Ավելի տարածված աուտոիմուն հիվանդություններ

Կրոնի հիվանդություն

Աղիների քրոնիկ հիվանդություն է: Ուղեկցվում է դիարեայով, ցավային զգացողությամբ, հյուծվածությամբ: Երբեմն աղիներում առաջանում են խուղակներ, նեղացումներ: Նշանակվում է հատուկ թերապիա և սննդակարգ:

Սկլերոդերմիա

Ախտահարում է մաշկային ծածկույթները և օրգանիզմի բոլոր հյուսվածքները: Պատճառը արատավոր կոլլագենի չափից ավելի արտադրությունն է: Արդյունքում մաշկը դառնում է շատ կոշտ: Սպիտակուցի ավելցուկը կուտակվում է տարբեր օրգաններում՝ բերելով նրանց գործունեության խանգարման: Օրինակ, կարող է առաջանալ թոքերի ֆիբրոզ կամ թոքային հիպերտենզիա:

Առաջին տիպի շաքարային դիաբետ

Այս դեպքում իմունային համակարգի գրոհին ենթարկվում են ինսուլին արտադրող բջիջները: Ինսուլինի քանակի նվազման հետևանքով արյան մեջ բարձրանում է շաքարի քանականությունը: Տուժում են երիկամները, նյարդային համակարգը, տեսողությունը: Նշանակվում են հատուկ պատրաստուկներ (պրեպարատներ) օրգանիզմի գործունեությունը կարգավորելու համար:

Ցրված սկլերոզ

Այս դեպքում տուժում են ողնուղեղի և գլխուղեղի նյարդային բջիջները, հիվանդության սկզբում զգացվում է միայն թեթև հոգնածություն, բայց աստիճանաբար ի հայտ են գալիս
նոր ախտանշաններ: Չնայած նշանակումներին, հիվանդությունը բուժման չի ենթարկվում: Սակայն սթրեսներից, ինֆեկցիաներից խուսափելը օգնում է լավացնելու կյանքի որակը:

Ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոիդ արթրիտի ժամանակ իմունային գրոհն ուղղված է հոդերի դեմ: Դիտվում են հոդացավեր, կարկամություն, հոդերի ձևախեղում (դեֆորմացիա): Երբեմն պահանջվում է վիրաբուժական միջամտություն: Կարող են լինել նաև այլ օրգանների ախտահարումներ:

Կարմիր գայլախտ

Վտանգավոր հիվանդություն է, ախտահարում է օրգանիզմի բոլոր հյուսվածքները: Առանց համապատասխան բուժման կարող է մահվան ելքով ավարտվել: Իսկ բուժումը միայն
նվազեցնում է բջիջների վրա հիվանդության բացասական ազդեցությունը: Հաճախ քթի և այտերի շրջանում առաջանում է ցան  թիթեռնիկի նման:

Փսորիազ

Բնորոշվում է մաշկի պաթոլոգիկ աճով, որի հետևանքով առաջանում են էպիդերմիսի կեղևակալված մասնիկներով պատված սպիտակ բծեր: Արտահայտվում է քորով, ցավային զգացողությամբ: Բուժումը ժամանակին չանցկացնելու դեպքում ախտաբանությունը տարածվում է ներքին օրգանների վրա:

Վասկուլիտ

Ամենավտանգավոր ախտաբանություններից է, երբ վնասվում են արյունատար անոթները: Անոթների պատերը բարակում են, աստիճանաբար քայքայվում են ներքին օրգանները:

Արդյունավետ թերապիան բացակայում է:

Հեմոլիտիկ անեմիա


Այս ախտաբանության ժամանակ լեյկոցիտները քայքայում են էրիթրոցիտները, ինչը բերում է օրգանիզմի ընդհանուր թուլացման:

Միասթենիա


Բացասական ազդեցության է ենթարկվում մկանային համակարգը: Բուժառուն արագ է հոգնում: Կանոնավոր բուժման արդյունքում կարելի է բարձրացնել մկանային տոնուսը,
վերադարձնել օրգանիզմի նորմալ վիճակը:

Բուժական մոտեցումները.

  • Դեղորայքի ընդունում: Սա բուժման հիմնական միջոցն է, որով հնարավորինս նվազեցվում է իմունային համակարգի ակտիվությունը:
  • Ֆիզիոթերապիա – նշանակվում է ռեմիսիայի շրջանում, օգնում է ամրացնելու հոդերը, անոթները, մկանային համակարգը:
  • Բուժական մարմնամարզություն – ամրացնում է մկանները, հոդերը:
  • Վիրահատական միջամտություն։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ