Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը:

Եթե վիրուսային ռեսպիրատոր հիվանդություններով հիվանդացությունը տարվա մեջ 5-ից ավելի է, կամ կա ընդհանուր թուլություն, անաշխատունակ վիճակ, առկա են քրոնիկ հիվանդություններ, ալերգիա, հաճախ հերպեսի առաջացում, ապա կա իմունիտետի իջեցում:

Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը

Այս հարցին կա երկու մոտեցում.

Առաջին. իմունիտետի բարձրացմամբ զբաղվել ինքնուրույն: Օրգանիզմը պետք է ազատել կուտակված տոքսիններից: Պետք է կարգավորել սնունդը. սնվել ճիշտ, վիտամիններով, հանքային աղերով հարուստ և օգտակար սննդով /միրգ-բանջարեղեն, անհրաժեշտ սպիտակուցներ/, բացառել արագ սնունդը, վնասակար սովորությունները:

Երկրորդ. այց իմունոլոգին, իմունոգրամմայի իրականացում: Դա արյան հետազոտություն է, որով որոշվում է, թե իմունային համակարգի որ օղակն է խանգարված:

Իմունիտետը բարձրացնող դեղամիջոցները ներկայում բազմազան են: Դրանց մեջ կան և՛ բուսական հիմքով, և՛ քիմիական միացություններով դեղամիջոցներ:

Իմունիտետն ամրացնելու համար մեծ կարևորություն ունեն ֆիզիկական մարզումները: Երբ ֆիզիկական ակտիվությունը պակասում է, օրգանիզմը սկսում է դանդաղ քայքայվել: ֆիզիկական վարժությունները, ակտիվ կյանքը լավացնում են նյութափոխանակությունը, նպաստում են օրգանիզմի մաքրմանը և իմունիտետի բարձրացմանը:

Չպետք է մոռանալ օրգանիզմը կոփող միջոցների մասին:

Կլինիկական իմունոլոգիան զբաղվում է իմունային համակարգի խնդիրներով պայմանավորված հիվանդություններով: Իմունային համակարգի գործոնները կարևոր դեր են խաղում շատ ախտաբանական գործընթացների մեջ, ինֆեկցիաների կամ բորբոքման բոլոր դեպքերում: Մասնագիտորեն իմունային վիճակը գնահատել կարող է միայն
իմունոլոգը, որին, ցավոք, շատ քիչ են դիմում:

Այսօր տարբեր մասնագիտությունների բժիշկներ են նշանակում դեղեր և միջոցներ, որոնք բավարար ազդեցություն կարող են ունենալ իմունիտետի վրա: Բայց դրանք ոչ միշտ են ճիշտ նշանակումներ լինում և չունեն ընդհանուր ոչինչ իմունիտետի իրական բարձրացման՝ իմունիտետի կարգավորման և վերականգնման հետ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ