...
Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն:
Պատճառները բազմաթիվ են։ Որպես օրենք, հաճախ հանդիպող պատճառը հարքթային ծոցերի բորբոքումն է: Սկզբում դրանք փակվում են, ապա կուտակվում է լորձը, որը ենթարկվում է բորբոքման: Հաճախակի պատճառներից է նաև քթի խոռոչի վնասվածքը (տրավման):
Բայց ամենահիմնական պատճառը քթի խոռոչի տարբեր հիվանդություններն են:
Հիվանդության սկզբում դիտվում է քթից ջրիկ, սպիտակ, քիչ քանակի արտադրություն: Եթե այն թանձրանում է, ուրեմն խնդիրը խորացել է, և անհապաղ անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում:
Հիվանդություններ, որոնք ուղեկցվում են քթից թարախային արտադրությամբ.
- Պոլիպներ
- Հայմորիտ
- Օզենա
- Րինոֆարինգիտ
Որոշ դեպքերում պատճառը օրգանիզմի բակտերիալ խնդիրներն են:
Հայմորիտ
Հայմորիտը միշտ ուղեկցվում է քթից թարախային արտադրությամբ: Այս դեպքում բորբոքվում են վերծնոտային հարքթային ծոցերը: Թարախը կանաչ գույն ունի, երբեմն շագանակագույն բծերով: Պատճառներից է վերին ծնոտի ատամների կարիեսը: Բացի դա հայմորիտը կարող է հետևանք լինել նաև ժամանակին չբուժված շնչառական ինֆեկցիայի, քթի վնասվածքի (տրավմայի), իմունային խնդիրների, գերսառեցման:
Հայմորիտի ախտանշանները.
- Ընդհանուր թուլություն
- Բարձր ջերմություն՝ 38 աստիճան և ավելի
- Գլխացավ, որը չի անցնում դեղորայքի ընդունումով
- Գլխում ծանրության զգացում
- Հոտառության կորուստ
- Քնի խանգարում
- Համային զգացողության խանգարում
Քթի պոլիպներ
Պոլիպները բարորակ գոյացություններ են: Որպես օրենք, դրանք առաջանում են քթի խոռոչում և մեծ չափերի դեպքում բերում են քթի փակվածության, քթով շնչառության վատացման, հոտառության իջեցման, լորձի հեռացման դժվարացման: Կարող են առաջացնել նաև գլխացավեր: Ավելի ուշ միանում է բորբոքային գործընթացը, թարախային արտադրությունը:
Բուժումն այս դեպքում միայն վիրահատական է:
Երբեմն վիրահատությունից հետո էլ կարող է պոլիպի առաջացման կրկնություն դիտվել:
Րինոֆարինգիտ
Այս հիվանդությունը հաճախ ուղեկցվում է քթի և կոկորդի բորբոքումով: Հիմնականում հանդիպում է վիրուսային հիվանդություններից հետո:
Ախտանշաններն են.
- Այրոց քթըմպանում
- Քթային շնչառության խանգարում
- Ռնգային ձայն
- Քթից տարբեր գույների արտադրություն
- Քթըմպանի այտուց
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
Բուժումը ժամանակին չսկսելու դեպքում կարող են անդառնալի փոփոխություններ առաջանալ՝ կարող է փոխվել նշիկների հյուսվածքը, ինչը անհապաղ վիրահատականմիջամտություն է պահանջում:
Օզենա
Որոշ դեպքերում օզենան անվանում են ատրոֆիկ րինիտ: Հիմնական ախտանշանը քթի լորձաթաղանթի ախտահարումն է, որն ուղեկցվում է բորբոսի հոտով, հոտառության կորստով, քթում մշտական կեղևիկների առաջացմամբ:
Այն կարող է զարգանալ երկարատև, քրոնիկ դարձած րինիտի հետևանքով:
Բուժումը
Բուժման երկու տարբերակ կարող է առաջարկվել՝ դեղորայքային և վիրահատական: Դեղորայքային բուժան ժամանակ նշանակվում են հակաբիոտիկներ պրոբիոտիկների հետ զուգակցված: Նշանակվում են նաև անոթալայնիչներ՝ քթի այտուցը նվազեցնելու նպատակով: Որոշ դեպքերում օգտագործվում են նաև ցավազրկողներ, քթի խոռոչի աղային լվացումներ:
23.03.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYoxtkxS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ