Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Արյունաբանական կենտրոնի արյան բանկի համար նոր շենք կկառուցվի

ՀՀ ԱՆ. Արյունաբանական կենտրոնի արյան բանկի համար նոր շենք կկառուցվի

Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը 14 ամիս անց կունենա արյան բանկի համար 4 հարկանի նորակառույց շենք: Շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ` այսօր, առողջապահության նախարարը աշխատանքային այցով արյունաբանական կենտրոնում էր:

Անահիտ Ավանեսյանը նախ ծանոթացել է տարածքին, որտեղ պետք է կառուցվի շենքը, հետո` հանդիպել արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է իրենց վերջին ձեռքբերումները`

  • Պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարի չափի աճ` 548 մլն-ից հասնելով 1 մլրդ 699 հազարի
  • Իտալացի մասնագետների հետ առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում (4 վիրահատություն արվել է 2021թ.-ին, 1-ը` 2022թ.-ին, 5-ը` նախատեսվում է)
  • Արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման սարքի ձեռքբերում` Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցությամբ
  • Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ստեղծում
  • Վերականգնողական կենտրոնի ստեղծում Իջևանում
  • 2022թ. հրապարակված 40 գիտական աշխատանք` միջազգային հեղինակավոր ամսագրերում ու գիտաժողովներում
  • Երիտասարդ ու որակյալ կադրերով համալրում
  • Հիվանդության պատմության թվայնացում ( նաև 25 տարվա արխիվի)


«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածաշրջանային արյունաբանական կենտրոն դառնալու ճանապարհին է»,- ամփոփելով վերջին ձեռքբերումները` նշել է Սամվել Դանիելյանը:

«Առողջապահության նախարարությունը պատրաստ է գործուն քայլերով նպաստել արյունաբանական կենտրոնի նոր ծրագրերի իրականացմանը»,- վստահեցրել է Անահիտ Ավանեսյանն ու հանձնարարել` բոլոր խնդիրները պարբերաբար քննարկել պատասխանատուների հետ ու լուծումներ գտնել:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ