Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Նաիրի» ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է. nairimed.com

Նոր վերանորոգված բաժանմունք՝ գեղագիտական լուծումներով և ժամանակակից սարքավորումներով։ Ավարտին են հասցվել Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։

Հաշվի առնելով մասնագետների և պացիենտների հարմարավետության կարևորությունը՝ բաժանմունքը վերանորոգվել է եվրոպական չափանիշներին համապատասխան՝  թարմացվել է գույքը, բժշկական  զինանանոցը համալրվել է վերջին սերնդի նոր սարքավորումներով։ Պացիենտներին դրական լիցքեր հաղորդելու նպատակով՝ հատուկ ուշադրություն է դարձվել էսթետիկական լուծումներին։

 


Ամբողջովին վերանորոգվել և կահավորվել են հիվանդասենյակները, ստեղծվել են բոլոր պայմանները  պացիենտների հարմարավետության համար։  Հիվանդասենյակում առկա է հեռուստացույց, անսահմանափակ ինտերնետ, առաջին անհրաժեշտության պարագաներ։

Պացիենտին մատուցվում է երեքանգամյա սնունդ։

 


Գանգատների կամ որևէ խնդրի դեպքում հիվանդասենյակը լքելու անհրաժեշտություն չկա, քանի որ մահճակալի անմիջապես հարևանությամբ առկա է 24 ժամ հասանելիությամբ զանգի կոճակ,  որ սեղմելուց վայրկյաններ հետո՝ բուժաշխատակիցը պացիենտի մոտ է։

Բաժանմունքի ժամանակակից կահավորումը, գեղեցիկ լուսավորությունը, գեղանկարչական գանձարանի լավագույն աշխատանքները, եվրոպական լուծումներով միջավայրը և կատարյալ մաքրությունը օգնում են  բուժառուներին  ձերբազատվել հոգեբանական սթրեսներից, ինչն էլ իր հերթին նպաստում է նրանց  արագ ապաքինմանը։ Ի դեպ ,բաժանմունքի ինքնատիպ ձևավորումը հնարավորություն է ստեղծում մտովի տեղափոխվել եվրոպայի ամենատարբեր քաղաքաներ։ Ստեղծված հարմարավետ պայմանները նպաստում են նաև բուժանձնակազմի աշխատանքի որակի բարձրացմանը:

 


Բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

  • ընդհանուր վիրաբուժություն
  • գինեկոլոգիա և օնկոգինեկոլոգիա
  • վնասվածքաբանություն և օնկոօրթոպեդիա
  • պրոկտոլոգիա
  • թորակալ վիրաբուժություն
  • էնդոկրին վիրաբուժություն
  • ընդհանուր թերապևտիկ և նեղ մասնագիտացված թերապևտիկ ծառայություններ։


Բաժանմունքի ղեկավարն է բժշկական գիտութոյւնների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանը, որի գլխավորությամբ տարիներ շարունակ Նաիրի ԲԿ-ում իրականացվում են  ստամոքս-աղիքային համակարգի կոլոպրոկտոլգիայի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների վիրահատություներ` լապարոսկոպիկ եղանակով։

 


Ինչպես աշխարհի առաջատար բուժհաստատություններում՝ այստեղ ևս յուրաքանչյուր պացիենտն արժանանում է անհատական մոտեցման։ Բաժանմունքում  բժշկական բոլոր գրանցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով:

Հաճախ, նախքան բուժումը, ըստ անհրաժեշտության, հիվանդությունը քննարկվում է մասնագիտական խմբի կողմից, որից հետո իրականացվում է համալիր բուժում։ 

 

<<Նաիրի>> ԲԿ-ում տիրող ջերմ և բարի մթնոլորտն օգնում է օր շուտ ապաքինվել և անցյալում թողնել բոլոր հիվանդությունները։

 

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ