...
«Արմենիա» ՀԲԿ-ի և Ն.Ն.Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի մասնագետների համատեղ ջանքերով իրականացվել է գլխուղեղի զարկերակային անևրիզմայի կլիպավորման բարդ վիրահատություն. armeniamedicalcenter.am
Փետրվարի 3-ին «Արմենիա» ՀԲԿ-ում Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի և տեղի մասնագետների միացյալ թիմի ջանքերով հաջողությամբ իրականացվեց գլխուղեղի մեծ չափերի անևրիզմայի կլիպավորման բարդ վիրահատություն:
Այս համագործակցությունը կարևոր է մեր և արտերկրի մասնագետների միջև փորձի փոխանակման, Հայաստանում նյարդավիրաբուժական վիրահատությունները նոր մակարդակի բարձրացնելու, միջազգային փորձի ներդրման, ավելի լավ հետվիրահատական արդյունքներ գրանցելու համար։ Սա բուժառուներին հնարավորություն է տալիս նման խնդիրների դեպքում որակյալ բուժօգնություն ստանալ արդեն Հայաստանում:
Համագործակցությունը լինելու է շարունակական և նպաստելու է մեր երկրում նյարդավիրաբուժության ոլորտում աշխարհի փորձի ներդրմանը, նորագույն վիրաբուժական եղանակների կիրառմանը, տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ նյարդավիրաբուժական եղանակների արդիականացմանը։
Իրականացված վիրահատության մասին զրուցեցինք նյարդավիրաբույժ, Արմենիա ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ծերունի Հովհաննիսյանի հետ:
Այսօր իրականացված վիրահատությունը թիմային աշխատանքի արդյունք էր, որին մասնակցում էին մեր մասնագետները և Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի անոթային բաժանմունքի առաջատար մասնագետները:
Բուժառուն «Արմենիա» բժշկական կենտրոն էր դիմել գլխուղեղի առաջային կապակցող զարկերակի մեծ չափերի, պարկաձև, դեֆորմացված, օրեր առաջ պատռված անևրիզմայի կապակցությամբ: Մինչև այդ նա արդեն դիմել էր տարբեր բժշկական կենտրոններ, որտեղ, սակայն, հրաժարվել էին վիրաբուժական միջամտություն իրականացնել։
Տվյալ դեպքում խիստ բարձր է անևրիզմայի կրկնակի պատռման վտանգը, ինչը մեծ հավանականությամբ կարող էր հանգեցնել անցանկալի ելքի։ Այլ կերպ ասած, դա «ռումբ էր» գլխում, որը կարող էր «պայթել» ամեն վայրկյան։
Քանի որ մեր բաժանմունքը համագործակցում է Մոսկվայի Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի հետ, ձեռք բերվեց պայմանավորվածություն` բարձր ռիսկայնությամբ այս վիրահատությունը` անևրիզմայի կլիպավորումը, նրանց մասնակցությամբ իրականացնել Հայաստանում: Նման թիմային աշխատանքը նաև հիանալի փորձի փոխանակում էր Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի և «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբույժների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների միջև:
Այն կլինի շարունակական, որը կխթանի բազմապրոֆիլ նյարդավիրաբուժական ծառայության զարգացումը` հատկապես փակ և բաց անոթային նյարդավիրաբուժութան ոլորտում։ Բաժանմունքում արդեն իրականացվում է գլխուղեղի անոթային հիվանդությունների ներանոթային (էնդովասկուլյար) բուժում։ Այսպիսով, յուրաքանչյուր բուժառուի համար ընտրվում է լավագույն բուժման եղանակը` բաց կամ փակ։

Զրուցեցինք նաև Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի էնդովասկյուրալ վիրաբույժ Գևորգ Հովսեփյանի հետ, ով այս պահին համատեղության կարգով աշխատում է նաև «Արմենիա» ՀԲԿ-ում։
Բուժառուի մոտ ախտորոշվել էր բարդ և կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` գլխուղեղի զարկերակային անևրիզմա: Այս հիվանդության մասին մարդիկ հիմնականում իմանում են անևրիզմայի պատռումից հետո, երբ զարգանում է գլխուղեղի հեմոռագիկ կաթված (ինսուլտ)։ Անևրիզմայի պատռումն ունի շատ բարձր մահացություն, չբուժվելու դեպքում կարող է պատռվել երկրորդ անգամ, որի դեպքում անցանկալի հետևանքը գրեթե անխուսափելի է։ Հայաստանում այս հիվանդության տարածվածությունը կազմում 10-12` 100,000 բնակչության թվով։
Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի էնդովասկուլյար և միկրոանոթային վիրաբուժական բաժանմունքների, «Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքի բժիշկների համատեղ կոնսիլիումի արդյունքում որոշվեց ներկայացվող դեպքում կատարել բաց վիրահատություն` անևրիզմայի կլիպավորում։
Թիմում ներգրավվեցին Բուրդենկոյի ինստիտուտից՝ էնդովասկուլյար նյարդավիրաբույժ (կարիքի դեպքում համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար), բաց անոթային նյարդավիրաբույժ Անտոն Նիկոլաևիչ Կոնովալովը, անեսթեզիոլոգ-նեյրոռեանիմատոլոգ Անտոն Անդրեևիչ Պաշինը, «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական, անէսթեզիոլոգիական և վերակենդանացման բաժանմունքների մասնագետները:
Վիրահատությունը և աշխատանքի ամբողջական կազմակերպումն իրականացվել է «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ծերունի Նորիկի Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Ապագայում շարունակվելու է այս համագործակցությունը նաև նեյրոօնկոլոգիայի (ուռուցքաբանության), էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության, նեյրոնավիգացիոն և նեյրովիրաբուժական վիրահատությունների նորագույն տեխնոլոգիաների ներդրման ասպարեզում, կատարվելու են այնպիսի բարդ վիրահատություններ, որոնց համար մեր քաղաքացիները ստիպված են լինում մեկնել արտերկիր և մեծ գումարներ ծախսել։
Ներկա դրությամբ մեր համագործակցության շնորհիվ տվյալ բուժառուն արտասահման մեկնելու փոխարեն հնարավորություն ստացավ իր հայրենի երկրում բարձրակարգ անոթային վիրաբույժների, նեյրոռեանիմատոլոգների, նեյրոանեսթեզիոլոգների համատեղ աշխատանքի շնորհիվ ստանալ բարձրորակ բուժօգնություն:
Ի դեպ, վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում, ինչն անհնար էր պատկերացնել արտերկիր մեկնելու դեպքում։
«Արմենիա» ՀԲԿ-ում ներդրված ժամանակակից սարքերը հեշտացնում են հիվանդությունների ախտորոշումը և նյարդավիրաբուժական միջամտությունների իրականացումը` միջազգային չափանիշներին համապատասխան։ Բժշկական կենտրոնում ստեղծվում են նեյրոռեանիմացիոն և նեյրոանեսթեզիոլոգիական ծառայություններ, որոնք, իրենց յուրահատկություններով հանդերձ, կապահովեն յուրահատուկ մոտեցում նյարդավիրաբուժական հիվանդներին և խիստ կբարձրացնեն հետվիրահատական բարենպաստ ելքերի հարաբերակցությունը։
Համատեղ թիմային աշխատանքը ժամանակակից ու բարդ նյարդավիրաբուժական միջամտությունների ներդրման երաշխիքն է:
07.02.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYUyAJlB' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ