Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության» ամսագիրը վերաթողարկվում է

«Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության» ամսագիրը վերաթողարկվում է

Բժշկական համալսարանում կայացավ «Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության» գիտագործնական ամսագրի վերաթողարկման շնորհանդեսը։

Մեկ տարի ընդմիջումից հետո լույս տեսած համարն ամփոփում է ամբողջ 2022 թվականը՝ ներառելով 23 հոդված։

Ամսագրի խմբագրական խորհրդում ընդգրկված են աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, դոցենտներ․ այժմ՝ մոտ 80 անվանի պրոֆեսոր աշխարհի 30 երկրի տարբեր համալսարաններից։ Պարբերականի աշխարհագրությունը ևս շատ լայն է․ Հյուսիսային Ամերիկա՝ Կանադա, Հարավային Ամերիկա՝ Չիլի, Արևմտյան և Արևելյան Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Միջին և Մերձավոր Արևելք, Հարավային Ասիա՝ Հնդկաստան, Ֆիլիպիններ, Շրի Լանկա, ինչպես նաև Ավստրալիա։

«Մեր գերագույն նպատակներից է հաջորդ տարվա ընթացքում ամսագիրը բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերի ցանկում ընդգրկելը», - նշեց Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը։

Համալսարանական մասնագետը ներկայացրեց ամսագրի հիմնական նպատակները՝ առաջ մղել կլինիկական ստոմատոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության և հարակից առարկաների գիտական և տեխնիկական զարգացումը։ Նրա խոսքով՝ պարբերականը հասցեագրված է բժիշկներին, հետազոտողներին, դասախոսներին և ուսանողներին, որոնք ուսումնասիրուեմ են բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի պաթոլոգիաներն ու հիվանդությունները։  

Հերացիական գործընկերներին տեսաուղերձներով ողջունեցին ՌԴ Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Էդիտա Մարգարյանը, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ստոմատոլոգիայի միջազգային ակադեմիայի ռեգենտ Բեդրոս Յավրու Սակուկը, Բիրմինգեմի Օլսթերի համալսարանի (Միացյալ Թագավորություն) ստոմատոլոգիական քոլեջի դեկան Քըրդ Բոլլենը (գործունեություն է ծավալում Բելգիայում), ինչպես նաև BMLA գիտական հանձնաժողովի (Մեծ Բրիտանիա) նախագահ Ռիմ Հաննան։  

Միջոցառման ավարտին ամսագրի խմբագրական խորհրդի համալսարանական անդամներին շնորհվեցին հավաստագրեր։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ