Deprecated: str_replace(): Passing null to parameter #3 ($subject) of type array|string is deprecated in /home/med-practic.com/public_html/classes/phpSEO.php on line 43

Deprecated: mb_substr(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home/med-practic.com/public_html/classes/phpSEO.php on line 36
ԵՊԲՀ. Ռեկտորատի ընդլայնված նիստ՝ գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ
Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ԵՊԲՀ. Ռեկտորատի ընդլայնված նիստ՝ գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ

ԵՊԲՀ. Ռեկտորատի ընդլայնված նիստ՝ գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ

Ռեկտորատի ընդլայնված նիստ է անցկացվել ԵՊԲՀ-ում գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ։

Հանրակացարանային ֆոնդի ընդլայնման հարցը նիստի օրակարգում էր։

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, հայտնեց, որ առաջիկայում օտարերկրացի ապագա բժիշկների թվի աճ է կանխատեսվում Հնդկաստանից, Շրի Լանկայից և Հորդանանից` միջպետական պայմանագրով։

Այս տարեսկզբի տվյալներով` բժշկական բուհում բժշկական կրթություն է ստանում 1988 օտարերկրացի, կանխատեսվում է, որ առաջիկայում նրանց թիվը կընդլայնվի։

«Հանրակացարանային ֆոնդի ընդյանումը մեզ համար կանխատեսելի ճանապարհ է, որը կպահպանի որակը և մեր առջև դրված պահանջները», - օտարերկրացիների ուսուցման և առավելապես կացության հարցերի արդիականությունը ռեկտորատի և գիտական խորհրդի անդամներին ներկայացնելով՝ ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա կարևորեց նաև քննարկվող հարցը բուհի միջազգային հավատարմագրման գործընթացի տեսակետից։

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկայացրեց ընթացակարգով նախատեսված և դրանից դուրս բուհի կողմից ձեռնարկված միջոցառումները։

Բժշկական մայր բուհի հանրակացարանային ֆոնդի համալրման նպատակով պետական պատասխանատու գերատեսչություններ են ուղղվել հարցումներ, ուսումնասիրվել են նաև այլ մասնավոր շենքային տարածքներ։

Պրոռեկտոր Ավետիսյանը տեղեկացրեց, որ ռեկտորի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հանրակացարանային տարածք է առաջարկում ձևավորել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում։

Խոսքը եռահարկ տարածքի մասին է, որը եռափուլ շինարարության շնորհիվ հնարավորություն ունի դառնալ սահմանված չափանիշներին համապատասխանող համալսարանական ստորաբաժանում։

Նախագիծը հնարավոր կլինի կյանքի կոչել պետական մարմինների համապատասխան եզրակացություններից հետո։ Ծրագրվում է շինարարությունն իրականացնել երեքից չորս ամսվա ընթացքում:

Ներկայացված առաջարկը քննարկվեց և հավանության արժանացավ նիստի մասնակիցների, պրոֆեսորադասախոսական կազմի կողմից։

Նրանց գնահատմամբ՝ բոլոր քննարկվող տարբերակներից բուհի կողմից ներկայացված առաջարկն ամենաընդունելին է, տնտեսապես առավել արդյունավետ, համալսարանի զարգացմանը, միջազգայնացմանը միտված։

Լսելով հնչած կարծիքները` բուհի ղեկավարն ընդգծեց, որ կրթական, կլինիկական, գիտական հարթակների ընդլայնումն արդիական հարց է բժշկական համալսարանի ընթացիկ և առաջիկա աշխատանքներում։

Ռեկտորատի և Գիտական խորհրդի անդամների կողմից Հանրակացարանային ֆոնդի ընդլայնման հարցը քվեարկության արդյունքում արժանացավ հավանության։

Պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ներկայացրեց նաև 2021թ. ՀՀ կառավարության «Օտարկերկրյա շրջանավարտների արտոնագիր» որոշումից բխող և օտարերկրացի ուսանողների ուսումնառությանը վերաբերող հարցերը։

 

Ռեկտորատի ընդլայնված նիստ՝ գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ Ռեկտորատի ընդլայնված նիստ՝ գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ

Ռեկտորատի ընդլայնված նիստ՝ գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148