...
Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին:
Շատ դեպքերում միայն մեզի արտաքին տեսքից հնարավոր է ախտաբանական գործընթացների վերաբերյալ կարևոր հետևություններ անել, ինչը հատկապես վերաբերվում է երիկամային հիվանդություններին:
Օրվա ընթացքում արտադրվող մեզի քանակը կարող է և՛ երիկամային, և՛ սիրտ-անոթային համակարգի ախտաբանության ցուցիչ լինել:
Նորմայում մեզի օրվա քանակը կազմում է 1,5-2 լիտր: Այն կարող է փոփոխվել որոշ իրավիճակներում: Օրինակ, շատ հեղուկներ և սպիտակուցային մթերք ընդունելիս մեզի քանակն ավելանում է, և՝ հակառակը: Մեզի քանակը պակասում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբ ուժեղացած է քրտնարտադրությունը: Մեզի քանակը տարբեր է նաև օրվա տարբեր ժամերին՝ այն շատանում է առավոտյան և ցերեկվա ժամերին, պակասում` երեկոյան և գիշերը:
Մեզի քանակից ելնելով տարբերում են.
- պոլիուրիա. մեզի մեծ քանակի արտադրություն՝ 2000 մլ-ից ավելի
- օլիգուրիա. մեզի քիչ քանակ՝ 500 մլ-ից պակաս,
- անուրիա. մեզի արտադրությունը պակաս է 50 մլ-ից:
Պատճառները: Պոլիուրիան դիտվում է երիկամների հիվանդության, շաքարային և ոչ շաքարային դիաբետների, հիպերպարաթիրեոզի ժամանակ և այլն:
Օլիգուրիան բնորոշ է երիկամային հիվանդություններին (պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ), քարով կամ ուռուցքով միզուղիների նեղացմանը: Մեզը պակասում է նաև ուժեղ արյունահոսության, ինտոքսիկացիաների, սով պահելու, մեծ մակերսով այրվածքների, զարկերակային ճնշման կտրուկ իջեցման ժամանակ:
Երբեմն օլիգուրիա անվանվում է նաև, երբ մեզի քանակը պակասում է միզապարկի լրիվ չդատարկվելու արդյունքում:
Մեզի արտահոսքի նվազում է տղամարդկանց մոտ պրոստատիտի ժամանակ, երբ մեծացած շագանակագեղձը սեղմում է միզածորանները, կամ կանանց հորմոնալ խանգարումների արդյունքում` ծննդաբերությունից հետո միզապարկի ատոնիայի հետևանքով:
Անուրիան մեծ մասամբ երիկամների լուրջ ախտաբանության դեպքում է դիտարկվում (գլոմերուլոնեֆրիտ, ոչ համապատասխան արյան ներարկում, թունավորում, սեպսիս, շոկ): Անուրիա կարող է լինել քարի կամ ուռուցքի պատճառով` միզուղիների սեղմման հետևանքով:
Երկարատև անուրիայի ժամանակ զարգանում է ուրեմիա՝ մեզով չհեռացած նյութերով օրգանիզմի թունավորում:
14.08.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSdy2DY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ