Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Հոգեբանական աջակցությունն ու վերականգնողական բժշկական օգնությունը հնարավորինս հասանելի կլինեն

ՀՀ ԱՆ. Հոգեբանական աջակցությունն ու վերականգնողական բժշկական օգնությունը հնարավորինս հասանելի կլինեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Հերոսների վերականգնողական քաղաք», որը կառուցվում է ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համար:

Հոգեկան առողջության կենտրոնն ապահովում է զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը: Կենտրոնում բացվել է թվայնացված հոգեբանության բուժման սենյակ, որտեղ զինվորները սթրեսային վիճակից կկարողանան դուրս գալ` կենտրոնի հոգեբանական օժանդակությամբ` վախերի կառավարման ու հաղթահարման ծրագրով:

«Ուրախ եմ, որ նման բարձր չափանիշներին համապատասխանող կենտրոն է ձևավորվում: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում գործող բոլոր հոգեբանական և հոգեբուժական ասոցիացիաների, կառույցների, մասնագիտական կենտրոնների ներգրավմամբ կոալիցիա է ստեղծվել և այս համագործակցության շնորհիվ` ավելի կարգավորված, ավելի որակյալ ծառայություններ կմատուցվեն մեր հանրությանը: Հուսով եմ` կենտրոնը կզարգանա և հավելյալ ծառայություններ կներգրավվի, իսկ տեխնոլոգիները կօգնեն առողջությունը վերականգնելու, պահպանելու, վախերը, հոգեբանական որոշակի իրավիճակները հաղթահարելու գործում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ վերջերս առողջապահության նախարարությունը պետական աջակցությամբ 40-ից ավելի կազմակերպությունների հետ կնքել է հուշագիր` «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որը թույլ կտա դիմակայել հոգեկան առողջության մարտահրավերներին և կհանդիսանա ոլորտի խնդիրների լուծման կարևորագույն քայլերից մեկը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ