Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովը՝ բժշկական բուհում

ԵՊԲՀ. Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովը՝ բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովը։

Բացման խոսքով հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, որը վեհաժողովի մասնակիցներին փոխանցեց ռեկտոր Արմեն Մուրադյանի ողջույնի ուղերձը։ «Հայ-ռուսական գիտական, կրթական, կլինիկական հարաբերությունների հարթակում անցկացվող բոլոր նմանատիպ նախաձեռնությունները մեզ համար հատուկ կարևորություն են ներկայացնում։  Շատ ուրախ ենք, որ հայ և ռուս մասնագետների միջև հաստատված շփումը շարունակական է», - նշեց Կոնստանտին Ենկոյանը։

 



ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանի խոսքով՝ առողջապահության ոլորտի խնդիրները խթան են նոր ձեռքբերումների և մտքերի փոխանակման համար։ «Մենք՝ ստոմատոլոգիայի ոլորտի պատասխանատուներս, պարտավոր ենք նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել հանրային առողջապահության խնդիրների լուծումը՝ օգտագործելով գիտելիքների ժամանակակից մակարդակը, գիտության ձեռքբերումները, միջազգային նշանակության բարձր տեխնոլոգիաները։ Այս ճանապարհին մեծ դեր է խաղում վեհաժողովների և սեմինարների կազմակերպումը», - ընդգծեց Լազար Եսայանը։   

Ռուսաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահ, Ի․Պ․ Պավլովի անվան Սանկտ Պետերբուրգի առաջին պետական բժշկական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Անդրեյ Յարյոմենկոն Լազար Եսայանին պարգևատրեց կայսերական ճենապակե ափսեով։

Թվային ստոմատոլոգիայի ասոցիացիայի նախագահ, ՌԺԲՀ բժշկական ինստիտուտի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ԵՊԲՀ հրավիրյալ պրոֆեսոր Սամվել Ապրեսյանը ուրախությամբ փաստեց, որ սեփական նպաստն է բերել մասնագիտական դաշտում հայ-ռուսական հարաբերություններիկ ամրապնդման գործում։

Լազար Եսայանն, իր հերթին, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի ոսկե մեդալներով պարգևատրեց Անդրեյ Յարյոմենկոյին և Սամվել Ապրեսյանին։   

Վեհաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես եկան Հայաստանի եվ Ռուսաստանի Դաշնության լավագույն մասնագետները։

ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը ներկայացրեց «Մուլտիդիսցիպլինար մոտեցում դեմքի էսթետիկայի բարելավման գործընթացում» վերտառությամբ զեկույցը։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը հանդես եկավ «Ստոմատոլոգիական ծառայության վիճակը Հայաստանում» խորագրով զեկույցով։

Ռուս մասնագետներից Անդրեյ Յարյոմենկոն և Սամվել Ապրեսյանը մասնակիցներին ներկայացրին «NCI COVID-19-ի բարդությունները բերանի խոռոչում» և «Թվային տեխնոլոգիաներրը ստոմատոլոգիայում» թեմաներով զեկույցները։

Ռուսաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահի տեղակալ Ռինատ Սալեևի զեկույցն անդրադարձավ տարեց և ծեր հիվանդների կյանքի որակի ուսումնասիրության հարցաթերթիկների օգտագործման հեռանկարներին, իսկ Ռուսաստանի բժիշկների միության փոխնախագահ, գիտության և տեխնիկայի բնագավառում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր Դմիտրի Տրունինը ներկայացրեց ծնոտի ատամնաբնային կատարի թվային վերականգնման նոր մեթոդը։

Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովին ներկա էր նաև ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ստոմատոլոգիայի միջազգային ակադեմիայի ռեգենտ Բեդրոս Յավրու Սակուկը, որի զեկույցը վերաբերում էր երեխաների մոտ բերան-դիմային մկանային դիսֆունկցիային։

Վեհաժողովի մասնակիցները քննարկեցին ծխախոտի ազդեցությունը բերանի խոռոչի առողջության վրա՝ ի դեմս ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանի՝ «Ծխախոտի վնասակար ազդեցության դրսևորումները բերանի խոռոչում․ վնասի նվազեցման ռազմավարություն» խորագրով զեկույցի։

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ