Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. «Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում

ՀՀ ԱՆ. «Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում

Պացիենտի լիարժեք ցավամոքման, պատշաճ բուժօգնության տրամադրման և ուժեղ ցավազրկողների հասանելիության ուղղությամբ օրենսդրական բոլոր կարգավորումներն առկա են: Օրենքը թույլատրում է, սակայն գործնականում խնդիրները խոչընդոտում են դրա լիարժեք իրացմանը:

Խնդիրների արձանագրման և լուծման ուղղություններ գտնելու համար  այսօր առողջապահության նախարարությունը հանդիպում էր նախաձեռնել, որին մասնակցել են ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը,  Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը, առողջության առաջնային պահպանման օղակի պատասխանատուներ և փորձագետներ:  

Ողջունելով մասնակիցներին` առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը կարևորել է «Կյանք առանց ցավի» հանրային արշավի դերը` ոլորտում առկա բացերի վերհանման, բնակչության համար պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը բարձրացնելու գործում:

Փորձագետները նշել են, որ առողջապահության նախարարությունն ընդունել է բժշկական և իրավական բնույթի բոլոր այն հիմքերը, որոնք անհրաժեշտ են ամբողջովին և արդյունավետ կերպով ցավազրկում ապահովելու համար, սակայն, ըստ ուսումնասիրությունների, որոշ դեպքերում բուժհաստատությունները ծանր հիվանդություններ ունեցող պացիենտներին չեն տրամադրում համապատասխան տեսակի, չափի ու քանակի ցավազրկողներ,  ինչը չի ապահովում անձի` ցավից զերծ մնալու իրավունքի պատշաճ կիրառումը: Միաժամանակ, ընդունված օրենսդրական կարգերն ու կլինինիկական ուղեցույցները համապատասխանեցված են ԱՀԿ-ի կողմից ընդունված միջազգային չափորոշիչներին, և եթե դրանով առաջնորդվեն բուժող բժիշկները, խնդիրները կլուծվեն:

Բուժհաստատությունների ներկայացուցիչները հնչեցրել են իրենց հարցերը, ներկայացրել առաջարկներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ցավազրկողների` ըստ կարիքի նշանակման, բուժող բժիշկների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար հանդիպումներ կանցկացվեն Երևանի և մարզային բուժհիմնարկների ներկայացուցիչների հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ