Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ինչպե՞ս բուժել կրունկի ոսկրակոշտուկները․ Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս բուժել կրունկի ոսկրակոշտուկները․ Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am

Կրունկի շրջանում ուժեղ ցավերը հաճախ վկայում են կրունկի ոսկրակոշտուկների  (կրունկի ոսկրախթան, պլանտար ֆասցիիտ) զարգացման մասին: Այն ոտնաթաթի ներբանային ապոնևրոզի (ֆասցիայի) բորբոքում է, որի հետևանքով ձևավորվում է կրնկային խիթ (пяточная шпора) ձևավորման:  

Ներբանային ֆասցիան մեծ կապան է, որը պահում է ոտնաթաթի երկայնակի կամարը: Ոտնաթաթի ոսկրերի միմյանց նկատմամբ ոչ ճիշտ տեղակայման արդյունքում՝ քայլելու ընթացքում, տեղի է ունենում կապանի գերձգում` առաջացնելով մանր միկրոպատռվածքներ, այտուց և ցավ: Հաջորդիվ առաջանում է կրունկոսկրի օստեոֆիտ (ոսկրային գերաճի` «пяточная шпора»):

Պլանտար ֆասցիիտի զարգացմանը նպաստող գործոններն են.

  • ոտնաթաթի բարձր կամ ցածր կամարը,
  • ոտնաթաթի կամ սրունքի մկանների թուլությունը,
  • կոշտ մակերեսին երկար կանգնելը, վազքը և քայլքը,
  • ավելորդ քաշը կամ քաշի կտրուկ ավելացումը,
  • անհարմար (բարձրակրունկ, տափակ ներբանով, սեղմող) կոշիկները,
  • աքիլեսյան ջլի կամ սրունքի մկանների գերլարվածությունը:


Հետևաբար, այս հիվանդությամբ հիմնականում տառապում են ոտնաթաթերի վրա մեծ ծանրաբեռնվածություն կրող մարդիկ: Հիմնական ախտանիշը քայլելիս ներբանի շրջանում ցավն է, որը հատկապես սկսում է երկար նստելուց կամ պառկելուց հետո ոտքի կանգնելու ժամանակ:

Հազվադեպ անհանգստացնում է երկար քայլելուց հետո:

Բորբոքային գործընթացը վերացնելուն ուղղված բուժումը պետք է ներառի.


  • մշտական վարժություններ՝ոտնաթաթի և սրունքի արյան շրջանառությունը բարելավելու համար,
  • արդյունավետ են տեղային սառեցման և մերսման համադրությունը` այտուցվածության վերացման նպատակով,
  • ֆիզիոթերապևտիկ միջոցառումները,
  • հորմոնալ դեղորայքի տեղային ներարկումը` համակցված հակաբորբոքային դեղերի ընդունման հետ,
  • օրթոպեդիկ ներդիրների կրումը:


Հիվանդության կանխարգելման համար խորհուրդ է տրվում կոշիկների ճիշտ ընտրություն կատարել և ապահովել ոտնաթաթերի հանգիստը՝ հատուկ վարժությունների հետ զուգակցված:

Նարեկ Մինասյան
օրթոպեդ-վնասվածքաբան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ