...
ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը Digital Davos 2022 գագաթաժողովին ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն, այժմ՝ Ավստրիայի Գրացի համալսարանի ռեկտորատում բոլոր գիտահետազոտական, կրթական ծրագրերի և բոլոր Biobanking և Biomarker Research ծրագրերի պատասխանատու Կարինե Սարգսյանը համաշխարհային տնտեսական ֆորումի Digital Davos 2022 գագաթաժողովի ընթացքում ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը։
Անդրադառնալով հիվանդությանը, որը նա հաղթահարել է և որը հնարավոր եղավ բուժել աշխարհի լավագույն նյարդավիրաբույժներից մեկի շնորհիվ, նա ընդգծեց, որ եթե ծնված լիներ կես դար առաջ, ապա, հնարավոր է, ողջ չլիներ։
«Այս մակարդակի վիրաբուժությունը հասանելի է միայն զարգացած աշխարհում։ Լինելով բժիշկ, հետազոտող և հիվանդ՝ ես բժշկության և առողջապահության ապագան տեսնում եմ ինտեգրացիոն մոտեցման մեջ: Հետագա փոփոխությունները լինելու են երկու տարբեր ոլորտում՝ գործող առողջապահություն և ձևավորվող առողջապահություն», - ընդգծեց Կարինե Սարգսյանը։
Աշխարհում գործող առողջապահություն եռյակն, ըստ մասնագետի, ներառում է՝
- Առողջապահության աշխատողներին՝ բժիշկներ, բուժքույրեր, թերապևտներ,
- Ապագա հիվանդությունները և նոր մարտահրավերները,
- Ապագա ախտորոշիչ և թերապևտիկ տեխնոլոգիաները, որոնք զարգանում են հսկայական արագությամբ։
«Կասկածից վեր է, որ մեր հասարակությունը շատ ավելի արագ է զարգանում, քան նախկինում էր։ Դա վերաբերում է նաև բժշկական տեխնոլոգիաներին, որոնք այսօր հասել են անհավանական մակարդակի», - նշեց Կարինե Սարգսյանը։
Ապագա առողջապահության և բժշկության ձևավորվող եռյակը, զեկույցի համաձայն, վերաբերում է.
- Առողջապահության միտումներին․ «2004 թվականին մենք խոսում էինք անձնավորված բժշկության մասին, իսկ մի քանի տարի առաջ հայտնվեց «ճշգրիտ բժշկություն» տերմինը, և առողջապահությունը սկսեց ավելի շատ հակվել դեպի մեկ անձը: Շատ շուտով սովորական կդառնան կանխարգելիչ ընդլայնման մոտեցումը, թվային առողջապահությունը, ինտեգրված (առօրյա կյանքում) բժշկությունը։ Ապագան այն չէ, թե ինչպես ենք մենք բուժում հիվանդությունները, այլ այն, թե ինչպես ենք կանխում դրանց առաջացումը», - շեշտեց Կարինե Սարգսյանը:
- Առողջապահական համակարգի մարտահրավերներին. «Մենք պետք է պայքարենք հիվանդանոցը որպես բիզնես դիտարկելու գաղափարի դեմ: Պետք է բարձրացնենք մատչելիության մակարդակը: Ապագայում մենք կհաղթահարենք վճարունակության և մատչելիության խոչընդոտը՝ հօգուտ առողջության հասանելիության, համակարգի և լավագույն որակի կայունության, ինտեգրված առողջ հիվանդների փորձի և պարզապես ավելի լավ առողջության», - վստահեցրեց ԵՊԲՀ շրջանավարտը:
- Հնարավորություններին, ինչպիսիք են կարգավորող բարելավումները, բժշկական սիմբիոզի հետազոտությունն ու բուժումը, նոր ինտեգրացիոն կազմակերպչական և բիզնես մոդելները և առողջապահական (տեխնոլոգիական) հարթակները, որոնք, մասնագետի խոսքով, ապագա բժշկությունն ավելի հասանելի կդարձնեն, եթե քաղաքականությունը պահպանի տեխնոլոգիական և բուժիչ զարգացման արագությունը:
«Ապագայում մենք կկարողանանք բուժել վերքերը րոպեների ընթացքում, զարգացնել լիարժեք օրգաններ, ոսկորներ և բջիջներ, ստեղծել մարդկային էներգիայով աշխատող սարքավորումներ, վերականգնել վնասված ուղեղները և շատ ավելին: Ինտեգրատիվ առողջապահությունը, ներթափանցված լինելով մարդկային մոտեցմամբ, ստանալով բարձրակարգ ախտորոշիչ և թերապևտիկ տեխնոլոգիաների աջակցությունը, կլինի հիմնական որոշիչ գործոնը։ Ուստի ապագայում ոչ թե վիրուսը կլինի վարակիչ, այլ ինքնին առողջությունը: Ես ուզում եմ զեկույցս ավարտել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի խոսքերով. «Միայն սրտով կարելի է ճիշտ տեսնել. էականն անտեսանելի է աչքի համար»։ Այսպիսով, մենք առողջապահության ոլորտում պետք է առաջնորդվենք սրտով», - եզրափակեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը:





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն