...
Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am

Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով։
Զույգերի սեռական հարաբերությունը դադարեցնլու հիմնական պատճառները
Վախ։ Երբեմնի միմյանց նկատմամբ մեծ սեռական ցանկություն ունեցող զույգերը հաճախ զարմանում են, թե ինչո՞ւ և ինչպե՞ս անտարբեր դարձան միմիանց նկատմամբ։ Նրանք հաճախ չեն խոսում այս թեմայի մասին զուգընկերոջ հետ, քանի որ վախենում են լսել անցանկալի խոսքեր կամ փաստեր իրենց հարաբերության մասին... և լռության հիմնական պատճառը վախն է։ Արտամուսնական կապի, լքված լինելու, անհրապուրանքի և փոխարինված լինելու վախը հաճախ ստիպում է խուսափել նման թեմաների շոշափումից։
Բիզնես գործընկերություն։ Երբեմն զույգերի հարաբերությունները կարող են վերածվել բիզնես պայմանավորվածության, որի ժամանակ զույգերը շարունակում են համատեղ աշխատել ու ապրել, սակայն՝ առանց սիրո և անկողնի։
Հոգնածություն։ Աշխատանքը, երեխաների խնամքը, սթրեսը և գերհոգնածությունը սպառում են զույգերի էներգիան ու դժվարացնում սեռական հարաբերությունների բնականոնությունը։
Մարմնի փոփոխություն: Մարմնի տեսքի և կազմվածքի փոփոխությունը` կապված մանկածնության, գիրացման, հորմոնալ փոփոխությունների, ծերացման և այլ պատճառների հետ, կարող են առաջացնել անցանկալի լինելու վախ, որն իր հերթին կարող է սեռական հարաբերությունից խուսափելու պատճառ դառնալ։
Ցավ։ Սա վերաբերվում է հատկապես կանանց, որոնք տարիքի կամ հորմոնային փոփոխությունների պատճառով ունենում են հեշտոցի չորություն։ Վերջինս էլ պատճառ է դառնում սեռական հարաբերության ժամանակ ցավի և անհանգստության, ինչը տհաճ ու անցանկալի է դարձնում սեքսը։
Ձանձրույթ։ Միօրինակակությունն ու նորությունների բացակայությունը զույգերի սեռական կյանքը դարձնում է ձանձրալի և անհետաքրքիր։ Այդ իսկ պատճառով նրանք կորցնում են փոխադարձ հետաքրքրությունը։
Վստահութուն։ Ինտիմ հարաբերությունները պահանջում են փոխադարձ վստահություն։ Որպեսզի զույգերը իրենց զգան ազատ ու անկաշկանդ, պետք է ունենան փոխադարձ վստահություն, ուստի անվստահությունը բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա։
Հիգիենա։ Անձնական և սեռական հիգիենայի բացակայությունը կարող է զզվանք կամ անտարբերություն առաջացնել սեռական հարաբերության նկատմամբ։ Անհրաժեշտ է գիտակցել այս գործոնը և նրբորեն հայտնել զուգընկերոջն վատ հիգիենայի մասին։
Զայրույթ։ Զայրույթն ու բարկությունը բացասական են ազդում սեռական ցանկության վրա։ Շատ կարևոր է, որ զույգերը գտնեն իրենց զայրույթի պատճառը և վերացնեն այն, հակառակ դեպքում այն կործանարար կլինի նրանց կյանքի մնացած ոլորտներում։
Դաստիարակության կոնֆլիկտային ոճ։ Երբ ծնողներից մեկը ունի թույլատրող, իսկ մյուսը՝ արգելող կեցվածք երեխաների դաստիարակության հարցում։ Այս հակասությունն ամուսինների միջև ստեղծում է մշտական կոնֆլիկտային իրավիճակ, ինչը բացասական է անդրադառնում նրանց սեռական կյանքի վրա։





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն